#42 Չաղանալու մասին 02 Apr 2013

Ես ոչ մի կերպ չեմ կարողանում նիհարել, ու դա ինձ խանգառումա աշխատանքում ու հարաբերություններում... էլ չգիտեմ ինչ անեմ, որ նիհարեմ,

գնահատական:

21
+
#73 Հայր 30 Apr 2013

Իմ հորը սպանել են, երբ ես 1 տարեկան էլ չկայի: Նա երկու տղաների էր բաժանում վեճի ժամանակ ու, ինչպես ասում է սպանողը, ինքը պատահական է կրակել հորս: Հաճելի է ուրիշներից լսել, որ ես շատ հրաշալի հայր եմ ունեցել, գեղեցիկ ու արժանապատիվ: Ես հիմա երազում եմ ամուսնանալ մի տղայի հետ, ով հայր կունենա, որ ես կարողանամ նրան ասել «պապա» ու նրան հարազատի պես սիրեմ:

գնահատական:

20
+
#5 Գաղտնիք 13 Mar 2013

Մեկ շաբաթ առաջ մայրիկիցս իմացա մեր բարեկամների գաղտնիքը,որի մասին ոչ մեկ նույնիսկ չի կասկածում: Հայրս հարազատ քույր ունի,ով ամուսնացած է և ունի երկու երեխա:Պարզվում է,որ այդ երեխաները ամուսնուց չեն,քանի վոր նա անկարող է երեխաներ ունենալ:Ավելին,այդ երեխաները տարբեր տղամարդկանցից են: Հիմա վախենում եմ,չգիտեմ կարող եմ այդ գաղտնիքը պահել և չասել այդ մասին հորաքրոջս երեխաներին:

գնահատական:

20
+
#87 Ամաչկոտ 20 May 2013

Մարդկանց մեջ սովորոբար ես շատ համեստ եմ ու ամաչկոտ, բայց տանը հայելու առաջ դառնում եմ սուպեր մեգա մերկամարուհի:

գնահատական:

19
+
#81 Խռոց 10 May 2013

Ամուսինս սկսել է շատ ուժեղ խռացնել, անհնար է քնել, ոչինչ չի օգնում: Բժշկի գնալ չի ուզում ասում ա, որ ես ամեն ինչ չափազանցեցնում եմ:

գնահատական:

19
+
#40 Տղամարդ չի 27 Mar 2013

Սոցիալական ցացնցում ծանոթացա մի տղայի հետ, հանդիպեցինք, շատ հավանեցի իրան ու սկսեցինք ընկերություն անել: Որոշ ժամանակ անց հայտարարում է, որ ինքը համասեռամոլ է, բայց առաջարկում է իր հետ ամուսնանամ ու դա բացատրում է նրանով, որ ուզում է վերջ դնի ծնողների՝ իր համար հարսնացուի փնտրտուքներին: Բա՞ սեքսը, բա՞ սերը: Այս հարցերին նա պատասխանում է, որ ժամանակն է ես մեծանամ, իսկ ինքը սիրում է ուրիշին:

գնահատական:

19
+
#59 Այց գիշերային ակումբ 15 Apr 2013

Այսօր առաջին անգամ այցելեցի սթրիփթիզ գիշերային ակումբ ընկերոջս ծնունդին:Միաժամանակ էլ իմացա որտեղ և ինչ է աշխատում ընկերուհիս:

գնահատական:

18
+
#93 Շուտ եմ սիրահարվում 20 Nov 2013

Ես շատ շուտ եմ սիրահարվում, բայց շուտ էլ անցնում է, ինձ թվում է երբեք չեմ սիրել, վախենում եմ, որ չեմ ել սիրի :(

գնահատական:

16
+
#84 Չի հասկանա 15 May 2013

Մտքումս մի միտք ա ծագել ուզում եմ ընկերուհուս ճակատին կնիք դնեմ "իմ սեփականությունն է" գրությամբ, բայց նա չի հասկանա:

գնահատական:

16
+
#1 Սուտասանը 12 Mar 2013

Իմ ընկերուհին ինձ խաբում է, ես շատ անգամ եմ դրանում համոզվել,բայց հոգուս մեջ չեմ կարող հավատալ, որովհետև ես նրան երբևիցե չեմ ստում և լիովին վստահում եմ:

գնահատական:

16
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ