#167 Իմ պատմությունը 15 Aug 2016

Ուզում եմ կիսվել իմ գաղտնի պատմությամբ։ Բանն այն է, որ ես աղջիկ եմ ու ինձ դուր են գալիս աղջիկները և ես շատ ուժեղ սիրահարվել եմ իմ ընկերուհուն։ Սկզբում անտարբեր էինք, հետո մի աղջկա նկատմամբ նա սկսեց խանդի տեսարաններ սարքել, իբր ուղղակի է անում, բայց ես մտածում էի, որ ինքը ուղղակի սիրո կարիք ունի ու այդ օրվանից սկսած ես սկսեցի նրա հանդեպ ավելի ուշադիր լինել ու զգացի, որ կամաց-կամաց սիրահարվում եմ ու էդ մասին իրան ասացի, ինքը սկզբում ասում էր՝ դա ինչ սեր կարող է լինել, չեմ պատկերացնում, թե դա ինչքան մեծ ա, հետո ինքն էլ սկսեց ցույց տալ, որ կարոտում ա ինձ ու առանց իրա համար շատ դժվար ա, հետո մենք սկսեցինք հանդիպել, արդեն որպես սիրահար զույգ ու իրար հետ հանկարծ առաջին գիշերվանից հետո, որն ի դեպ, իրենց տանն էր, ես սկսեցի ավելի ու ավելի իրա կարիքը զգալ ու հասկացա, որ սիրահարվելուց բացի սկսեցի շատ ուժեղ իրան սիրել, հետո մի անգամ էլ իրենց տանը միասին գիշերեցինք, հետո ինքը ինձ ասեց, որ գալու են իրան ուզելու ու էդ տղան եկել ա իրան ուզելու, բայց ինքը չի ուզել, իսկ հիմա ինքը արդեն մեծ ա ու իրան պետք ա ամուսնանալ, ես էլ ասացի, որ չեմ ուզում ամուսնանա, որովհետև կարող է էլ չտեսնեմ իրեն, իսկ ես առանց նրա չեմ կարող, հետո ինքը ասում էր, որ մեկ ա չի հավանելու էդ տղուն, ուղղակի արանքում ծանոթ կա, չի ուզում անշնորք երևալ ու կասեմ տեղ գան, ինձ ուզելու, մենք իհարկե իրար հետ շատ անմոռանալի պահեր են ունեցել ու ամենառոմանտիկ բաները իրար հետ արել ենք, /լկտին ու ռոմանտիկը տարբեր բաներ են/ հետո էդ տղեն եկավ իրեն ուզելու, ես մտածեցի՝ ավելի լավ ա ինքը ամուսնանա մենք բաժանվենք իրարից քան տե իրար հետ թաքուն ձևով հանդիպենք, մանավանդ, որ իրարից շատ հեռու էինք պարում, ու էդպես էլ արեցի․ իրան համոզեցի, որ էդ տղեն լավն ա, դու իրան ուզի ու ամուսնացել, բայց իրան չէի ասել իմ մտադրության մասին, հետո սկսեց էդ տղու հետ հանդիպել ու ամեն քայլը ամեն մի պահը իրա հետ անց կացրած, որն իհարկե ինձ դար էր թվում, ինքը ինձ պատմում էր, ասում էր, թե ինչ են խոսել ու ոնց իրանց պահել ու ամեն ինչ, նույնիսկ էդ տղուն նմանացնում էր ինձ, ասում էր քո նման ա սենց ասեց, սենց արեց, ես իրա վրա խոսում էի, որ համեմատում էի մեզ, բայց ինքս իմ մեջ ուրախանում էի, մտածում էի, որ իրոք ես իրա համար շատ բան եմ նշանակում, հետո սկսեցինք ավելի քիչ հանդիպել, չնայած ամեն վայրկյան իրան տեսնելու ու հետը խոսելու ցանկությունը սպանում էր ինձ, իհարկե ամեն օր զանգում էիր թե՛ հեռախոսով, թե՛ սկայպով ու ժամերով խոսում էինք, հենց էդ տղու հետ խոսում-պրծնում էր, զանգում էր ինձ։ Հետո ամեն ինչ էդ տղեն խորացրեց նշանվեցին ես իրան նվեր տվեցի արծաթե մատանի ու էդ պահին հասկացա, որ իրոք էդ տղեն կարողացել ա գրավել իրա սիրտը, հետո ընկերուհիս առաջարկեց իրա հարսնաքուրը լինեմ, ես իհարկե մերժեցի, որովհետև չգիտեի՝ ինչ կանեի հարսանիքի ժամանակ ու մինչև իրաց ամուսնանալը ես մի օր գնացի իրանց տուն, ամբողջ ճամփին խոսում էինք իրար հետ, բայց ես իրան ցրում էի, իբր ուրիշ տեղ եմ գնում, հետո հասա իրան տան մոտ, ասեցի դուրս արի, ասեց չեմ հավատում, հետո դուրս եկավ ու էդ օրը եղավ վեջինը ինչ ես իրան տեսա, հետո ինքը ասում էր՝ արի մեր կապը պահեն, չեմ կարա առանց քեզ ապրեմ, բայց ես եկա տուն, իրեն ջնջեցի ընկերուհիներիս ցանկից թե՛ սկայպով, թե՛ մնացած տեղերով, հեռախոսս անջատեցի ու օրերով անհասանելի էի, բայց դրանք շատ տանջալի օրեր են եղել իմ կյանքում, հետո մի քանի օր հետո միացրի, տեսա, որ գրել էր խնդրում էր, որ պատասխան էի, անցավ մի քանի օր էլի, գրեց, որ ուզում ա անպայման հետս խոսի, բայց ես ոչինչ չարեցի, մի կերպ ինձ զսպեցի, անցան ամիսներ, էլ չէի կարում ինձ զսպել ու զանգեցի, վերցրեց մի տղա, ասացի՝ ում եմ ուզում,ասեց՝ ինքը ուրիշ երկրում ա, հետո ես ուրիշ ոչինչ չհարցրի ու անջատեցի, բայց հիմա շատ եմ ուզում իրա հետ կապ ունենամ, խնդրում եմ ինձ մի խորհուրդ տվեք՝ ի՞նչ անեմ։

գնահատական:

268
+

ԿԱՐԾԻՔՆԵՐ (26)
  • Grein Miora

    Aug 22, 2016 | 19:18

    knereq isk duq inchov karox eq indz ognel?
  • Khanjyan Tatev

    Aug 22, 2016 | 00:49

    Տաղանդավոր մարդեք երեվում
  • Khanjyan Tatev

    Aug 22, 2016 | 00:45

    Բարեվ Ձեզ Ես Հասկանումեմ ձեզ եթե ուզումեք կոգնեմ ձեզ
  • Grein Miora

    Aug 16, 2016 | 15:58

    shnorhakal em xorhrdi hamar bayc ete nuynisk girq el grem sa chem karox mej@ nerarel uxxaki uzum ei kisvel ham el iroq ira kariq@ shat em zgum erani noric grkei iran
  • New Arewe

    Aug 15, 2016 | 21:40

    մի բան էլ՝ դու սիրուն ես գրում, կարող ես պատմվածքներ գրել, մի քիչ էլ, որ աշխատես ինքդ քեզ վրա, քեզնից հիասքանչ գրող դուրս կգա ։)
  • New Arewe

    Aug 15, 2016 | 21:25

    Չե՞ս կարող սկայպով կամ այլ տեղով գտնել, կամ էլ զանգիր ու այդ տղայից հարցրու, ներկայացիր որպես նրա հին ընկերուհիներից

Կայքում

հատատված է՝ 244

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 30

Պիտակներ