Ավելորդ քաշ
Ես միշտ նիհար եմ եղել ու քաշիս հետ խնդիր չեմ ունեցել։ Վերջին տարում փորձությունների միջով անցա ու ութ կգ չաղացա։ Չեմ կարողանում հայելիով ինձ նայել։ Բայց դրա հետ մեկ տեղ շատ ավելի սեքսուալ ու ինքնավստահ եմ զգում, չնայած ինքս ինձ չեմ հավանում երբ հայելիում նայում եմ։ Էդ զգացումից տհաճության իմ արտացոլանքի հանդեպ, ավելի շատ եմ ուտում։ Ամեն գիշեր քնից զարթնում ու ուտում եմ, չեմ կարում կառավարեմ։ Գիտեմ, որ շատերի համար սա փոքր խնդիր ա, բայց ինձ ճնշված եմ զգում։
