#246 Ֆետիշ 20 Jul 2018

Ունեմ ֆետիշ։ Սիրում եմ հագնել կանացի զուգագուլպաներ (колготки). Տռանս չեմ, ամբողջությամբ կանացի չեմ հագնվում, բայց էդ մի փոքր հագուստի պարագան ամեն անգամ ստիպում ա սիրտս ավելի արագ խփել։ Բացեբաց չեմ հագնում իհարկե, բայց սիրում եմ հագնել հասարակ հագուստի տակ, հատկապես երբ ցրտում է։ Առանձնահատուկ հաճույք եմ ստանում էն մտքից, որ կրում եմ էդ գեղեցիկ կանացի հագուստի պարագան, իսկ ոչ մեկ դրա մասին նույնիսկ չի կասկածում։ Երբ փոքր էի, նեղվում էի այդ մտքից, ու ինձ թվում էր, որ մենակ ես եմ այդպիսին, բայց երբ մեծացա, համացանցի շնորհիվ համոզվեցի, որ ոչ միայն ես մենակ չեմ, այլ աշխահում բավականին շատ մարդ կա իմ պես զգացողություններ ունեցող։ Ստատիստիկորեն հասկանում եմ, որ Հայաստանում էլ ամենայն հավանականությամբ կան իմ պես մարդիք։ Ուղղակի քանի որ մենք առավել կոնսերվատիվ միջավայրում ենք ապրում՝ էդպիսի մարդկանց չեմ առընչվում, նույնիսկ համացանցում։ Բայց կուզեի իմ պես մտածողների հետ ծանոթանալ, թեկուզ օնլայն։

գնահատական:

7
+
#247 Ախպեր տենցա ստացվում 20 Jul 2018

Ժող ասենք ոչմի սեքսի հետ կապ ունեցող գաղտնիք, ոչմի ուռելու, նույն սեռի մարդ ուզելու, ոչէլ ասենք․․․ խզ․․․ տենց տարորինակ բաներ։ Ժող 1 տարիա չեմ կարում կենտրոնանամ գործիս վրա․․․ Շատ կարևոր պռոեկտներ եմ պռավալ տվել, փորձել եմ աղջիկների օգնությամբ հանգստանամ, խելքի գամ՝ մենակ հավայի փողեմ դուրս ցփնել։ Դատական գործեր, կռիվներ, ղալմաղալ, ինչ ասես եկելա գլխիս ու էտ ամենինչը արդեն ահավոր նեռվայնացնումա։։։ Ով ա էղել նմանատիպ սիտուացիայի մեջ՞ Ոնց համոզեմ ինձ որ խելքս գլուխս հավաքեմ՞

գնահատական:

16
+
#150 Կապվածություն 28 Apr 2016

Ես ամուսնացած կին եմ արդեն 9-ը տարի, երբեք ամուսնուս կողմից ոչ մի ուշադրություն չեմ նկատել, երբեք ոչ մի առիթի դեպքում ինձ ոչ մի նվեր չի արել, երբեք քաղցր խոսք չի ասել, Սեռական կյանք էջ. երբ մոտը գնացել եմ սիրել ա, բայց չգիտեմ երևի էդ անտարբերությունից էր երևի, որ մի օր ծանոթացա մի տղայի հետ ու  հիմա գժվում եմ նրա համար, մի անգամ ենք հանդիպել,ինքը ինձ ասում ա, որ սժվար ա սիրում ու հիմա ինքը դեռ կապվածությունն ա զգում իմ հանդեպ, ասեք կապվածությունը սեր չի, ես տանջվում եմ, որ ամուսնացած լինելով սիրում եմ ուրիշին, ինչ անեմ

գնահատական:

50
+
#147 Մեծանալու մասին 18 Mar 2016

Երբ փոքր էի, շատ բաներ ինձ զզվանք էին պատճառում, արհամարհում էի աշխարհի բոլոր «արատները», ամեն ինչ դիտում էի կողմնակի մարդու աչքերով՝ առանց երբևէ մտածելու, որ մեծանալով ես կդառնամ այն ամենը, ինչ համոզված էի, որ երբեք չեմ լինի:

գնահատական:

7
+
#144 հօգէբան 27 Feb 2016

բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ ֆորումում հոգեբան կա, ինքս էլ եմ հոգեբան և զբաղվում եմ կոնսուլտացիաներով. ուրախ կլինեմ կիսվել ձեր հետ իմ պատկերացումներով,նաև փորձել օգնել կողմնորոշվել, ինչպես այստեղ,,այնպես էլ անհատական օնլայն ձևով 

գնահատական:

56
+
#108 Հիվանդություն թե...՞ 02 Sep 2014

Ինձ թվում է թե սեկսից կախվածություն ունեմ... Ունեմ մշտական զուգընկերուհի, սեկսով զբաղվում եմ համարյա ամեն օր, նույնիսկ մի քանի անգամ, բայց միշտ ելի եմ ուզում... Նաև ունեմ մի նպատակ, ուզում եմ սեկսով զբաղվել միաժամանակ երկու կնոջ հետ... ինչե դա... հիվանթուտյուն՞

գնահատական:

108
+
#104 Խոստովանության առեղծվածը 11 Aug 2014

Երբ շփվում եմ կոնկրետ մարդու հետ, հետո միշտ այդ մարդու կյանքում դրական փոփոխություններ են լինում... լուծվում են շատ կարևորագույն հարցեր...մասնավորապես եթե ամուսնացած չի, շտապ ամուսնանում է.. ուզում եմ այդ իմ հատկությունը երբեք չկորչի, և գոնե, լավ մարդիկ միշտ հանդիպեն, որպեսզի օգտվեն...

գնահատական:

13
+
#72 սեր կա ? 29 Apr 2013

ես ունեմ ընկեր , սիրում ենք իրար , բայց շատ ենք կռվում ,, չգիտեմ ինչ անեմ , իրար չենք հասկանում, բայց սիրում ենք ,, երբ կռվում ենք ասում է որ ինձ ատում է, բայց երբ չենք կռվում սիրում է

գնահատական:

6
+
#49 Խառնակիչ 08 Apr 2013

Ես սիրում եմ զույգերի հարաբերությունները խառնել: սիրում եմ աղջկան դեպի ինձ քաշել, իսկ հետո թողնել, ես համարում եմ, որ նորմալ աղջիկը չի թողնի սիրած մարդուն, իսկ նորմալ աղջիկ ինձ պետք չի:

գնահատական:

2
+
#20 Խաղացող 16 Mar 2013

Իմ ընկերը անընդհատ զբաղված է հեռախոսային խաղերով, ես ատում եմ դա, ուզում եմ, որ նա այդ ժամանակը ինձ հետ անցկացնի, ոչ թե իր խաղերի, որ ինձ գրկի, համբուրի...բայց նա խաղում է: Ես նրան հանգիստ հարցնում եմ, - երևի բավական է խաղաս, իսկ նա պատասխանում է,- ինչով եմ քեզ խանգարում:

գնահատական:

8
+
#6 Խաղամոլը 13 Mar 2013

Ես 24 տարեկան եմ,մեկ տարի է ինչ ամուսնացած եմ:Իմ հետ ժամանակ անցկացնելու փոխարեն ամուսինս ամբողջ օրը Վառքրաֆտ է խաղում:Սեքս չկա, արժանի ուշադրություն ևս:Երեկ երբ նա գնաց զուգարան ես ջնջեցի նրա խաղի գործող անձին: Հիմա նստած եմ կոտրված քթով և ուռած շուրթով:

գնահատական:

19
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 244

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 21

Պիտակներ