#101 Ծնունդ 22 Jun 2014

Այսօր իմ ծնունդն է 3 օր առաջ կռվել ենք ընկերոջս հետ, անհամբեր սպասում եմ նրա զանգին, ինչ եք կարծում կզանգի? և ինչպես վարվեմ եթե չզանգի?

գնահատական:

37
+
#180 Kapvacutyun 06 Oct 2016

Բարև ձեզ, ուզում եմ ինձ օգնեք, ես արդեն մեկ անգամ կիսվել եմ ձեզ հետ(150 հոդված) իմ խնդիրների մասին, որ ունեմ ընտանիք, բայց հիմա հանդիպում եմ մեկ այլ տղամարդու հետ ու շատ եմ սիրում նրան, արդեն 8 ամիս ա մենք հանդիպում ենք, շատ լուրջ ու տղա ա, Նրա հետ հանդիպելուց հետո առողջական վիճակս էլա բարելավել,կյանքս հմաստավորվումա, ապրելու ու աշխատելու իմաստ եմ գտնում, բայց անընդհատ տանջվում եմ, որ սխալ բան եմ անում, վախենում եմ մի օր կբացահայտվի ամեն ինչ ու  ընտանիքումս խնդիրներ ունենամ, ինչ անեմ, առանց նրա էլ չեմ կարա, նրան կորցնեմ չեմ դիմանա

գնահատական:

36
+
#97 ԿԱՐԴԱՑԷՔ 19 Apr 2014

Էս ուզւմ էմ գտնէլ մի աղջիկ ում հէտ կկարոxանամ հաճէլի ժամանակ անկացնէլ ու շատ կուզէմ վօր էտ աղջիկը մէնակ ապրի բայց չգիտէմ ինչպէս գտնէլ այդպիսի աղջիկ չեմ կարում ասէլ դրա մասին ինչ վոր մէկի

գնահատական:

36
+
#237 Սյուզի 01 Sep 2017

Բացել եմ տղու սայտ, որը իրականում գոյություն չունի, խոսացել եմ շատ-շատերի հետ տղու սայտով ու նենց եմ արել սիրահարվեն իրան: Կոտրել եմ բոլորի սրտերը

գնահատական:

34
+
#225 Օգնության կարիք ունեմ 12 Jun 2017

26 տարեկան տղա եմ ու դեռ կույս եմ, շատ դեպքեր են եղել, որ կարող էի քնել ոման հետ, բայց միշտ ինձ հետ եմ պահել նրանց սթրեսի չենթարկելու համար, մի աղջիկ կա, որին սիրում եմ ու ինքը գիտի դրա մասին, բայց չեմ համարձակվում խնդրել, ինչ անեմ

գնահատական:

34
+
#92 փողոցում ականջակալ մի կրեք 06 Sep 2013

Ես սիրում եմ մի տղայի, մենք հանդիպում էինք, հետո սկսեցինք չշփվել 5 ամիս էր նրան չէի տեսել, այսօր պատահական տեսա փողոցն անցնելիս, կանաչ լույսի տակ, նա ինձ կարծես բարևեց, իսկ ես ականջակալերով էի ու վստահ չէի, որ բարևել է ու չբարևեցի....

գնահատական:

34
+
#234 Ինտերնետային Գաղտնիքներ 03 Aug 2017

Ցանկանում եք իմանալ գաղտնիքներ, որոնց մասին չեն խոսում ոչ մի տեղ:

գնահատական:

32
+
#178 Սպասումով 02 Oct 2016

35 տարեկան տղա եմ...ուզում եմ մի փոքր պատմեմ իմ կյանքից, ունեմ հայր, մայր, քույր մեծ ու եղբայր էլի ինձնից մեծ. ես տան փոքրն եմ, հայրս խմիչքի հետ սեր ունի, 12 տարեկան եմ եղել, երբ հայրս սկսեց չաշխատել, այդ ժամանամ եղբայրս բանակում էր, իսկ քույրս սովորում էր բժշկական համալսարանումև ժամանակն էր որպիսի վարձը մուծվեր քրոջս, իսկ հայրս մենակ խմում էր, մի գլուխ դաժե հացի փող չէր բերում տուն, ստիպված գնացի հացի փռում սկսեցի բանվորություն անել, գնում էի գործի տո գալիս տուն սունկես վերցնում գնում դասի. հացի էդ ջենջի հոտն էլ վրայիցս գալիս էր, հիշում եմ այսօրվա նմա, մի խոսքով 12 տարեկանից սկսեցի ընտանիք պահել, 14 տարեկան էի եղբայրս եկավ բանակից, քույրս էլ ավարտեց ինստիտուտը, եղբայրս ուսումը կիսատ էր թողել ու գնաց շարունակելու. ես դուրս եկա փռից ու մտա նունի շուկայում բանվորություն անելու, որպեսզի ավելի վաստակեմ ու կարողանամ եղբորս ուսման վարձն էլ մուծեմ, անցան տարիներ եղբայրս էլ ավարտեց ու ես գնացի բանակ էն հույսով, որ կգամ իրանք էլ կաշխատեն ու իմ համար էլ կլինի, ինձ էլ ուսման կտան: Մի խոսքով եկա բանակից ու հասկացա, որ դա չլինող բանա, իրենք մոռացել են իմ մանկությունը գնացել ա իրենց սովորելու վարձերի վրա...բայց քանի որ ես ուժեղ մարդ եմ, որոշեցի ինքս իմ ուսման վարձը հայթհայդեմ, համ աշխատեցի, համ սովորեցի. մի փոքր բիզնես հիմնեցի էդ ընթացքում, երկու երեխա ունեցա ու կինս դժբախտ դեպքից մահացավ, հիմա եկավ պահը, որ իրոք իրենք պետք է օգնեին ինձ ու երեխաներիս մեծացնեմ, բայց սկսած հորիցս բոլորը հրաժարվում էին ինձ օգնել, հիմա շատ դժվարություններով մեծացնում եմ երեխաներիս առանց որևէ օգնության ու չգիտեմ ինչքան կդիմանամ էս ձևի ծանրությանը, մեկ-մեկ դաժը հանձնվում եմ, բայց երեխաներիս աչքերը, որ տեսնում եմ էլի ուժ եմ գտնում մեջս ու նորից ապրում իրենց համար!!!

գնահատական:

32
+
#129 ԽՃՃՎԵԼ ԵՄ. ՉԳԻՏԵՄ ՈՐՆԱ ՃԻՇՏ ՈՐԸ ՍԽԱԼ 27 Aug 2015

17տարեկան եմ ապրում եմ երևանում, շատերն են ասում որ յամանակից շուտ եմ մեծացել ու ետ իրոք տենցա ցավոք, 2 տարի մեկի հետ էի ըկերություն անում, ամեն ձև ազատ էինք իրար հետ ու լուրջ նպատակներով էինք շփվում, բայց չէի հասկանում իրականում ինչ եմ զգում իրա հանդեպ ու բաջանվեցինք, սովորելով ու տարբեր տեղեր աշխատելով շատերի հետ եմ շփվել էլի փորձել եմ վստահեմ նվիրվեմ ու սիրեմ բայց միշտ նենցա լինում վօր վերջում էլի հիասթափվում եմ ու նորից փորցում ուրիշի հետ հարաբերություններ կառուցեմ բայց չգիտեմ իմ իրական կեսին ոնց գտնեմ???? չեմ ուզում սեր փնտրելով վերջում անբարոյականի վերածվեմ. ՈՒզում եմ մի նոր տեղ աշղատեմ կամ սովորեմ բայց չգիտեմ ինչ անեմ կամ ոնց

գնահատական:

32
+
#68 Ցածրացում 27 Apr 2013

Երբ ընկերս ինձ թողեց, ես ծնկի իջա ու խնդրեցի, որ ինձ հետ մնա, հիմա շատ եմ ափսոսում դրա համար:

գնահատական:

32
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ