երևի թե երազ, պարզապես մահկանացուներիս համար սերերը նման են ու միաժամանակ շատ տարբեր
Գիշեր է... Գիտակցության, ռոմանտիկայի, անձնական ցավի, անցյալի հուշերի, ապագայի անորոշության ու օդում կախված մտքերի տեղատարափ է իմ ուղեղում, իսկ սրտումս՝ կիսաքայքայված կարոտ, մասնատված զգացմունքներ, ափսոսանք, լքված լինելու ու միաժամանակ ինքնապաշտպանվածության զգացում: Քո մասին չգիտեմ էլ թե ո՞րերորդ գրվածքն ու երևի թե տրիլիոներորդ մտքերը: Ես գիտեմ, որ անգամ չես էլ կարող պատկերացնել , թե ինչ կա իմ մեջ քո նկատմամբ: Չգիտեմ էլ էս շնորհ է, թե անեծք: Բայց գիտե՞ս, ես զգում եմ որ ապրումներս ու զգացմունքներս անցել են մի նոր հարթություն, որտեղ խանդը կամ անինքնավստահությունը չեն որ ուղեկցում են, հիմա մի տեսակ տիեզերական խաղաղ եմ ու պատրաստ եմ ընդունել քո ու ճակատագրի յուրաքանչյուր որոշում... Միայն մի բան եմ ուզում իմանաս, որ իմ դեպի քեզ ընդառաջ գալու պատճառները կիրքը կամ հետաքրքրությունը չեն, այլ վերերկնային ու տիեզերական սերը...
