Երեկ գիշերում էի տատիկիս տանը, դրա համար ստիպված էի տաքսով գնալ: Տաքսիստը հաճելի տղա էր ու շատ սիրուն ժպիտ ուներ: Երբ ես դուրս եկա մեքենայից ու գնում էի դեպի համալսարան, նա ետևիցս կանչեց «կներեք, կներեք», երբ ես պտտվեցի, նա ասաց «իսկ գումարը չե՞ք ուզում տալ»: Էսպես ես դեռ հուսախափ չէի եղել:
Ինտերնետով մի աղջկա հետ ծանոթացա, համեստ, սիրուն, խելացի, կենսուրախ, մի խոսքով՝ ինչպես, որ երազում էի, սիրահարվեցի, իսկ նա 2 ամիս հետո ասաց, որ նա լեսբուհի է, իսկ այն ամենը, ինչ մեր միջև տեղի եր ունեցել, ուղակի գրազի արդյունք է, ասաց, որ ընկերուհիրեի հետ գրազ էր եկել, որ նա չի կարող տղու հետ լինել 2 ամսից ավել:
Հանդիպում էի մի աղջկա հետ, մի օր հասկացանք, որ իրար համար չենք մենք: 2 տարի չէինք տեսել իրար: Պատահաբար հանդիպեցինք տրանսպորտում, խոսեցինք, սրճարանում նստեցինք , ես նայում էի իր վրա ու ինքս ինձ մտածում, թե ինչքան հիմար էի, որ բաց եմ թողել նրան, որորվհետեվ նա այն աղջիկն է ում հետ ես կանցկացնեի ամբողջ կյանքս ու ուզում եմ, որ նա իմ երեխաների մայրը լինի: բայց գիտեմ, որ դա անհնար է որովհետեվ նա 3 ամիս առաջ ամուսնացել է ու հղի է:
Երեկ երթուղայինում գտել եմ iphone 5: Եկա տուն, իսկ այդ հեռախոսի վրա արդեն շատ բաց թողնված զանգեր կային: Մտածեցի ինչ լինում է լինի, կոնտակտների մեջ գտա ՏՈՒՆ անվան տակի համարը ու զանգեցի, տիրոջը ասացի, որ հեռախոսն ինձ մոտ է, այնպես շնորհակալ էր, որ ես նույնիսկ ամաչեցի:
Դուք երբևե սոցիալական կայքում չեք գրել մի այնպիսի հաղորդագրություն, որտեղ ներդրել եք ձեր ամբողջ սիրտն ու հոգին, որը գրելուց շատ խորն եք մտածել ամեն բառի շուրջ: Եվ հաղորդագրությունը, այսպես թե այնպես, ակընկալու էր որևէ պատասխան: Իսկ հետո նա կարդում է այդ հաղորդագրությունը ու... ու վերջ, պատասխան չկա, մեկ ժամ, երկու ժամ ... բայց նա դեռ օնլայն է: