Անցյալի հիշողություններ
Երբ համբուրում եմ ամուսնուս, պատկերացնում եմ, որ իմ նախկին սերն է, շատ եմ վախում հանկարծ անունները չշփոթեմ:
Երբ համբուրում եմ ամուսնուս, պատկերացնում եմ, որ իմ նախկին սերն է, շատ եմ վախում հանկարծ անունները չշփոթեմ:
Հանդիպում էի մի աղջկա հետ, մի օր հասկացանք, որ իրար համար չենք մենք: 2 տարի չէինք տեսել իրար: Պատահաբար հանդիպեցինք տրանսպորտում, խոսեցինք, սրճարանում նստեցինք , ես նայում էի իր վրա ու ինքս ինձ մտածում, թե ինչքան հիմար էի, որ բաց եմ թողել նրան, որորվհետեվ նա այն աղջիկն է ում հետ ես կանցկացնեի ամբողջ կյանքս ու ուզում եմ, որ նա իմ երեխաների մայրը լինի: բայց գիտեմ, որ դա անհնար է որովհետեվ նա 3 ամիս առաջ ամուսնացել է ու հղի է:
Արդեն 2 տարի է, որ ես սիրում եմ իմ դասախոսին: Նա կասկածում է, բայց լռում է:
Ես գտել եմ այն տղային ում հետ կցանկանամ ապրել մինչև կյանքիս վերջ ու դա փոխադարձ է, բայց ծնողներս ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ դեմ են, չեմ հասկանում ինչու պիտի մեկ սիրելի մարդու համար կորցնեմ երկու սիրելի մարդկանց, որոնց պակաս չեմ սիրում:
Ես սիրահարվել եմ իմ լավագույն ընկերոջ ընկերուհուն, ընկերուհին էլ անտարբեր չի իմ նկատմամբ: Արդեն մի շաբաթ է այ էսպես տանջվում եմ, չգիտեմ ինչ անեմ, պահպանեմ ընկերությունս, թե սերս:
Դուք երբևե սոցիալական կայքում չեք գրել մի այնպիսի հաղորդագրություն, որտեղ ներդրել եք ձեր ամբողջ սիրտն ու հոգին, որը գրելուց շատ խորն եք մտածել ամեն բառի շուրջ: Եվ հաղորդագրությունը, այսպես թե այնպես, ակընկալու էր որևէ պատասխան: Իսկ հետո նա կարդում է այդ հաղորդագրությունը ու... ու վերջ, պատասխան չկա, մեկ ժամ, երկու ժամ ... բայց նա դեռ օնլայն է:
Շատ երկար ժամանակ սիրում էի մի տղայի, մածում էի, որ նա անպատասխան չի թողնի զգացմունքներս… բայց ոչ, ոչևէ ուշադրության ես չարժանացա: Մի քանի տարի հետո, երբ ես արդեն ամուսնացած էի, ունեցել էի 2 երեխա, բոլորովին պատահական փողոցում հանդիպեցի նրան: Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց. - ես քեզ երկար ժամանակ է սիրում եմ, բայց տեսնելով, որ սերս անփոխադարձ է, ես լռում էի…