հույս կամ երազ
Էս բոլոր օրերի ընթացքում ես էլ էի քեզ փնտրում՝ քամու հոսանքների մեջ, ձայների մեջ, անգամ լռության մեջ։ Էս աշունը ինձ սովորեցրեց, որ սերը չի կորչում, ուղղակի երբեմն թաքնվում է սպասման խորքում։ Այլևս չեմ վախենում․ հիմա վստահ եմ, որ ինչ էլ լինի, ճանապարհները նորից կխաչվեն։ Քանի դեռ կա էդ մի փոքրիկ կայծը՝ քեզ հիշելու, քեզ զգալու, գիտեմ՝ մենք դեռ պիտի գտնենք իրար։ Դեռ հիշում եմ քո դեղձային բույրը, մազերիդ շողքը՝ որ մեղմորեն էին շոյում դեմքս, ու ամեն անգամ էդ հիշողությունից սիրտս խաղաղվում և ալեկոծվում ...
0
by Anonymous3.11.2025
