քննոթյուններ
առջևում քննություններ են․ քիչ է մնում խելագարվեմ, երբ հիշում եմ այդ մաիսն․․․․ինչ անեմ, որ մի քիչ հեշտ անցնեն քննութոյւններս
առջևում քննություններ են․ քիչ է մնում խելագարվեմ, երբ հիշում եմ այդ մաիսն․․․․ինչ անեմ, որ մի քիչ հեշտ անցնեն քննութոյւններս
Երեկ երթուղայինում գտել եմ iphone 5: Եկա տուն, իսկ այդ հեռախոսի վրա արդեն շատ բաց թողնված զանգեր կային: Մտածեցի ինչ լինում է լինի, կոնտակտների մեջ գտա ՏՈՒՆ անվան տակի համարը ու զանգեցի, տիրոջը ասացի, որ հեռախոսն ինձ մոտ է, այնպես շնորհակալ էր, որ ես նույնիսկ ամաչեցի:
Հանդիպում էի մի աղջկա հետ, մի օր հասկացանք, որ իրար համար չենք մենք: 2 տարի չէինք տեսել իրար: Պատահաբար հանդիպեցինք տրանսպորտում, խոսեցինք, սրճարանում նստեցինք , ես նայում էի իր վրա ու ինքս ինձ մտածում, թե ինչքան հիմար էի, որ բաց եմ թողել նրան, որորվհետեվ նա այն աղջիկն է ում հետ ես կանցկացնեի ամբողջ կյանքս ու ուզում եմ, որ նա իմ երեխաների մայրը լինի: բայց գիտեմ, որ դա անհնար է որովհետեվ նա 3 ամիս առաջ ամուսնացել է ու հղի է:
Շատ երկար ժամանակ սիրում էի մի տղայի, մածում էի, որ նա անպատասխան չի թողնի զգացմունքներս… բայց ոչ, ոչևէ ուշադրության ես չարժանացա: Մի քանի տարի հետո, երբ ես արդեն ամուսնացած էի, ունեցել էի 2 երեխա, բոլորովին պատահական փողոցում հանդիպեցի նրան: Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց. - ես քեզ երկար ժամանակ է սիրում եմ, բայց տեսնելով, որ սերս անփոխադարձ է, ես լռում էի…
Ստիպված էի ընդունվել աշխատանքի գեյ ակումբում որպես թիկնապահ: Այնտեղ լավ վարձատրում են ու աշխատանքային գրաֆիկն էլ է հարմար: Չեք պատկերացնի ինչքան ծանոթներ եմ էդտեղ տեսել, երբ ինձ նկատում էին գլուխները կախում էին ու ինձ չտենալու էին տալիս, ոնցոր թե դա ինչ-որ բան է փոխում:
Փոքր ժամանակ մտածում էի, որ բոլոր չաղ մարդիկ հարուստ են: Շատ փող հետևաբար շատ սնունդ:
Երեկ գիշերում էի տատիկիս տանը, դրա համար ստիպված էի տաքսով գնալ: Տաքսիստը հաճելի տղա էր ու շատ սիրուն ժպիտ ուներ: Երբ ես դուրս եկա մեքենայից ու գնում էի դեպի համալսարան, նա ետևիցս կանչեց «կներեք, կներեք», երբ ես պտտվեցի, նա ասաց «իսկ գումարը չե՞ք ուզում տալ»: Էսպես ես դեռ հուսախափ չէի եղել:
Ու նորից դու... Ես չեմ գտնում մեկին, որ ավելի սրտիս մեջ մխրճվի քան դու... Ես զզվել եմ թվացյալ երջանկությունից, դատարկ խոսքերից, դատարկ մարդկանցից... Լյուցիֆերը միացրեց մեզ ու բաժանեց... Իմ հոգին ցավում ա, ամեն օր ավելի ու ավելի եմ կորցնում քեզ... Խնդրում եմ հետ արի ու մի թող, որ մաշվի իմ սիրտը, խեղաթյուրվի հոգիս ու փչանա մարմինս... Հետ բեր ինձ...
Ես գտել եմ այն տղային ում հետ կցանկանամ ապրել մինչև կյանքիս վերջ ու դա փոխադարձ է, բայց ծնողներս ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ դեմ են, չեմ հասկանում ինչու պիտի մեկ սիրելի մարդու համար կորցնեմ երկու սիրելի մարդկանց, որոնց պակաս չեմ սիրում:
Կրծքերս շատ փոքր են : Այդ պատճառով շատ եմ կոմպլեքսավորվում և միշտ ուրախանում եմ երբ ֆիլմերում փոքր կրծքերով դերասանւհիներ են նկարահանվում: