երբ դու վեր ես կենում 6:30-ին, ինչպես միշտ, երբ քո արածները մինչեւ փոշին իրար նման են, հասկանում ես, որ սաղ հիմարություն ա, իսկ դու հերթականն ես Աստվածների, պահապան հրեշտակի կամ Երկրի համար: Որ քեզ նման միլիարդներ տառապել են, որ քեզ նման միլիարդներ նույնն են զգացել, արել են էն,ինչ-որ դուամեն օր, եղել են, եթե ոչ ամբողջությամբ.ապա մասամբ քեզ նման: Թող լինի 80 տոկոս, իսկ էդ 20-ը? էդ քսանն էլ ընթացքում խորտակվում ա, ու ես դառնում ես ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԿԸ, ես դառնում եմ միլիարդ ինձ նման մարդկանց նման: Ես հերթականն եմ: Ուրիշ չեմ: Ես մեռել եմ ձեր մեջ: Ես կծնվեմ իմ մեջ:
ապրում եմ մորաքրոջս տանը. առիթը բաց չի թողնում. որ վիրավորի ինձ, նա մի տեսակ խախտված է. աշխատանք եմ ուզում.միայն այդ դեպքում կկարողանամ հեռանալ նրանից. չեմ գտնում:
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում նիհարել, ու դա ինձ խանգառումա աշխատանքում ու հարաբերություններում... էլ չգիտեմ ինչ անեմ, որ նիհարեմ,
Երբ շփվում եմ կոնկրետ մարդու հետ, հետո միշտ այդ մարդու կյանքում դրական փոփոխություններ են լինում... լուծվում են շատ կարևորագույն հարցեր...մասնավորապես եթե ամուսնացած չի, շտապ ամուսնանում է.. ուզում եմ այդ իմ հատկությունը երբեք չկորչի, և գոնե, լավ մարդիկ միշտ հանդիպեն, որպեսզի օգտվեն...
Իմ հորը սպանել են, երբ ես 1 տարեկան էլ չկայի: Նա երկու տղաների էր բաժանում վեճի ժամանակ ու, ինչպես ասում է սպանողը, ինքը պատահական է կրակել հորս: Հաճելի է ուրիշներից լսել, որ ես շատ հրաշալի հայր եմ ունեցել, գեղեցիկ ու արժանապատիվ: Ես հիմա երազում եմ ամուսնանալ մի տղայի հետ, ով հայր կունենա, որ ես կարողանամ նրան ասել «պապա» ու նրան հարազատի պես սիրեմ:
Մեկ շաբաթ առաջ մայրիկիցս իմացա մեր բարեկամների գաղտնիքը,որի մասին ոչ մեկ նույնիսկ չի կասկածում: Հայրս հարազատ քույր ունի,ով ամուսնացած է և ունի երկու երեխա:Պարզվում է,որ այդ երեխաները ամուսնուց չեն,քանի վոր նա անկարող է երեխաներ ունենալ:Ավելին,այդ երեխաները տարբեր տղամարդկանցից են: Հիմա վախենում եմ,չգիտեմ կարող եմ այդ գաղտնիքը պահել և չասել այդ մասին հորաքրոջս երեխաներին:
Մարդկանց մեջ սովորոբար ես շատ համեստ եմ ու ամաչկոտ, բայց տանը հայելու առաջ դառնում եմ սուպեր մեգա մերկամարուհի:
Ամուսինս սկսել է շատ ուժեղ խռացնել, անհնար է քնել, ոչինչ չի օգնում: Բժշկի գնալ չի ուզում ասում ա, որ ես ամեն ինչ չափազանցեցնում եմ:
Սոցիալական ցացնցում ծանոթացա մի տղայի հետ, հանդիպեցինք, շատ հավանեցի իրան ու սկսեցինք ընկերություն անել: Որոշ ժամանակ անց հայտարարում է, որ ինքը համասեռամոլ է, բայց առաջարկում է իր հետ ամուսնանամ ու դա բացատրում է նրանով, որ ուզում է վերջ դնի ծնողների՝ իր համար հարսնացուի փնտրտուքներին: Բա՞ սեքսը, բա՞ սերը: Այս հարցերին նա պատասխանում է, որ ժամանակն է ես մեծանամ, իսկ ինքը սիրում է ուրիշին:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ