աշունը
Աշունը միշտ ցավոտ ու միաժամանակ հուսադրող ա լինում: Էս անգամ քեզ կարծես թե վերադարձրեց: Էնքան էի կարոտել, ու էնքան էի փակել աչքերս, որ էդքան երկար սպասված հանդիպումից շատ քիչ պատկերներ եմ հիշում... Բայց մի կարևոր բան զգացի, որ դու կաս, դու իմ հետ ես ու տիեզերքը երևի թե չի բաժանի ինձ քեզնից... Քո շնորհիվ եմ հասկանում, որ սերը կուրացնում ա ու փակում աչքերդ բոլոր բացասական երևույթների նկատմամբ... Իմ սերը ավելի ա մոտեցնում ինձ՝ քեզ, ու հիմա ինձ ոչինչ էլ պետք չի ես ունակ եմ դիմանալու, ունակ եմ սպասելու, մենակ թե դու ապրես, ինձ գնահատես ու սիրես...
0
by Anonymous31.10.2025
