Սոցիալական ցացնցում ծանոթացա մի տղայի հետ, հանդիպեցինք, շատ հավանեցի իրան ու սկսեցինք ընկերություն անել: Որոշ ժամանակ անց հայտարարում է, որ ինքը համասեռամոլ է, բայց առաջարկում է իր հետ ամուսնանամ ու դա բացատրում է նրանով, որ ուզում է վերջ դնի ծնողների՝ իր համար հարսնացուի փնտրտուքներին: Բա՞ սեքսը, բա՞ սերը: Այս հարցերին նա պատասխանում է, որ ժամանակն է ես մեծանամ, իսկ ինքը սիրում է ուրիշին:
Պատահական նկատել եմ, որ իմ սիրած տղան նորց սկսել է մտնել ծանոթությունների կայք, որտեղ և մենք ծանոթացել ենք: Մեկ տարի է ինչ միասին ենք ու հարաբերությունների սկսելուց հետո նա էլ չեր մտնում այդ կայքը: Շատ ցավոտ է, ես նրան սիրում եմ:
Ես սիրահարվել եմ իմ լավագույն ընկերոջ ընկերուհուն, ընկերուհին էլ անտարբեր չի իմ նկատմամբ: Արդեն մի շաբաթ է այ էսպես տանջվում եմ, չգիտեմ ինչ անեմ, պահպանեմ ընկերությունս, թե սերս:
Ապրւմ էմ ամուսնուս հէտ 15 տարի.Անհաջող ամուսնւթյուն էր,բայց երեխաներիս համար ամենին համբերատար էի.Մեկ տարի արաջ սիրահարվեցի ամուսնւս ընկերոջը, սիրահարվեցի խելագառի պես.Նա էլ էր խոստովանում որ շատ է սիրւմ ինձ.Հանդիպում էինք չնայած որ նա ունէր ընկերուհի, բայց ասում էր վոր չի ուզում ամուսնանալ նրա հետ, քանի որ նա հիմարի մեկն է.Արդյունքւմ նա այսօր ամուսնանւմ է այդ աղջկա հետ, իսկ հիմարի դերւմ էս եմ.Համոզվեցի,սեր գոյություն չունի,վերջ.
Ես 26 տարեկան աղջիկ եմ, անչափ սիրում եմ սեքսուալ հարաբերություններ,այնքան,որ այդ ցանկությունը մթագնում է իմ գիտակցությունը,մտածելու ունակությունն ու համապատսխան իրավիճակի գնահատումը:Ես ունեցել եմ ավելի քան հարյուր զուգընկեր,կոնկրետ թիվն ու բոլորին նույնիսկ չեմ կարող հիշել:Այդ պատճառով շատ պրոբլեմների առաջ եմ կանգնել,մի քանի անգամ դիմելով արհեստական վիժեցման:Եվ այդ պատճառով չեմ կարողանում ունենալ ընկեր-ամուսին,քանի որ իմանալով իմ անցյալի մասին բոլորը կփախչեն ինձնից:Մի մտածեք, որ ես պոռնիկ եմ ,ես երբևիցե չեմ զբաղվում սեքսով գումարի դիմաց:<div></div>