#272 Միայնակ տղա 12 Sep 2023

Սիրահարվել եմ իմ ընկերոջը: Տարօրինակ զգացում է, սիրել տղայի, պատրաստ լինել տրվել նրան ու անել ամեն ինչ, և պատկերացրեք համարձակվել եմ նրան ասել, ավելին քայլեր անել: Նա չի մերժել, բայց ցավոք այդ ամենը անպատասխան է, ավելին, թվում է, որ նա օգտվում է դրանից, ուզում է լինել ինձ հետ, բայց ցույց տալ, որ «քյառթու» տղա է: Ամեն անգամ իր պահվածքով վանում է հեռու, ինչը ցավ է պատճառում: Չմ կարողանում մոռանալ ու չի լինում մեկ րոպե անգամ, որ չմտածեմ նրա մասին, իսկ նա հաճախ բառից բուն իմաստով ինձ ցույց է տալիս իմ տեղը: Հասկանում եմ որ սխալվել եմ, բայց մյուս կողմից գիտակցում, որ սիրտս առանց նրա ուղղակի բաբախել չի կարող: Հաճախ մտածում եմ՝ ինչու՞ եմ ես այսպիսին ու ինչու՞ եմ ես պատժված, տարբերվող մեծ մասից: Պատասխան դեռ չեմ գտել:

գնահատական:

1
+

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ