#178 Սպասումով 02 Oct 2016

35 տարեկան տղա եմ...ուզում եմ մի փոքր պատմեմ իմ կյանքից, ունեմ հայր, մայր, քույր մեծ ու եղբայր էլի ինձնից մեծ. ես տան փոքրն եմ, հայրս խմիչքի հետ սեր ունի, 12 տարեկան եմ եղել, երբ հայրս սկսեց չաշխատել, այդ ժամանամ եղբայրս բանակում էր, իսկ քույրս սովորում էր բժշկական համալսարանումև ժամանակն էր որպիսի վարձը մուծվեր քրոջս, իսկ հայրս մենակ խմում էր, մի գլուխ դաժե հացի փող չէր բերում տուն, ստիպված գնացի հացի փռում սկսեցի բանվորություն անել, գնում էի գործի տո գալիս տուն սունկես վերցնում գնում դասի. հացի էդ ջենջի հոտն էլ վրայիցս գալիս էր, հիշում եմ այսօրվա նմա, մի խոսքով 12 տարեկանից սկսեցի ընտանիք պահել, 14 տարեկան էի եղբայրս եկավ բանակից, քույրս էլ ավարտեց ինստիտուտը, եղբայրս ուսումը կիսատ էր թողել ու գնաց շարունակելու. ես դուրս եկա փռից ու մտա նունի շուկայում բանվորություն անելու, որպեսզի ավելի վաստակեմ ու կարողանամ եղբորս ուսման վարձն էլ մուծեմ, անցան տարիներ եղբայրս էլ ավարտեց ու ես գնացի բանակ էն հույսով, որ կգամ իրանք էլ կաշխատեն ու իմ համար էլ կլինի, ինձ էլ ուսման կտան: Մի խոսքով եկա բանակից ու հասկացա, որ դա չլինող բանա, իրենք մոռացել են իմ մանկությունը գնացել ա իրենց սովորելու վարձերի վրա...բայց քանի որ ես ուժեղ մարդ եմ, որոշեցի ինքս իմ ուսման վարձը հայթհայդեմ, համ աշխատեցի, համ սովորեցի. մի փոքր բիզնես հիմնեցի էդ ընթացքում, երկու երեխա ունեցա ու կինս դժբախտ դեպքից մահացավ, հիմա եկավ պահը, որ իրոք իրենք պետք է օգնեին ինձ ու երեխաներիս մեծացնեմ, բայց սկսած հորիցս բոլորը հրաժարվում էին ինձ օգնել, հիմա շատ դժվարություններով մեծացնում եմ երեխաներիս առանց որևէ օգնության ու չգիտեմ ինչքան կդիմանամ էս ձևի ծանրությանը, մեկ-մեկ դաժը հանձնվում եմ, բայց երեխաներիս աչքերը, որ տեսնում եմ էլի ուժ եմ գտնում մեջս ու նորից ապրում իրենց համար!!!

գնահատական:

32
+
#155 Չհասկացվածը 26 May 2016

իհարկե շատ դժվար է, երբ ընտանիքում ասում ես, որ դու էն չես, ինչ իրանք պատկերցնում են ու ինչ սպասումներ ունեն, բայց ես ես եմ, ես չեմ ուզում կորցնել հարազատներիս, բայց նրանք ինձ երբեք չեն հասկանա, ու չեմ ուզում ամբողջ կյանքում ձևական ապրել, ուրիշի համար, ինձ համար եմ ուզում ապրել, չէ որ ես մեղավոր չեմ, որ ես սենց եմ ծնվել:

գնահատական:

17
+
#69 Ընկերոջս ծնունդին 27 Apr 2013

Այսոր ընկերոջս ծնունդն է , իսկ ես 2 օր արաջ իմ համար գնեցի գեղեցիկ ու թանկարջեք զգեստ, երեկ նրա նվերը միասին գնեցինք ու այնտեղ ել նրան նվիրեցի.. ես հիմա նստաց լացում եմ քանի որ ինդզ չեն հրավիրել,չիշտե ցնունդը չեն նշում, բայց արդյոք կարելի ե այդպես մենք 4 տարիե ինչ հանդիպում ենք, ես հրավիրեցի նրան իմ ծննդյանս ,, բայց ասյոր իմ համար ինչքան է ցավոտ որ, իմ ընկերոջ ծնունդն է իսկ ես նստաց լացումեմ վիրավորանքից, ու չգիտեմ ինչ անեմ, ինքը իմանալով որ գնեցի զգեստ,ուրեմն ծննդինեմ սպասում, ինչի այդքան անտարբեր, ինչե սրանեմ արջանի ??

գնահատական:

11
+
#70 .. տառապանք .. սեր .. ատելություն .. 27 Apr 2013

5 տարի առաջ ամուսնացա , ամեն ինչ լավ էր մինչև ամուսնուս դավաճանությունը ,, 2 տարի առաջ գիշերը տուն չեկավ, զանգեցի մի աղջիկ վերցրեց ու ասաց որ իմ մոտա ու քնած է .. Այդ օրվանից աշխարհը դառձավ իմ համար մութ .. ու բաժանվեցի , ունեմ 2 երեխա. Հիմա ամուսինս միշտ ուզում է միանանք , իսկ ես չէ , բայց մտածում եմ երեխաններիս մասին ..

գնահատական:

24
+
#11 Սևամորթը 14 Mar 2013

Այսօր փողոցում տեսա աղջկա ով գրկախառնված քայլում էր սևամորթ տղայի հետ: Այնքան վիրավորական է որ նրան էլ ինձ էլ հայ են համարում: Ոնցа կարելի ?!!!

գնահատական:

9
+
#3 “Անմոռանալի” նվեր 12 Mar 2013

Այսօր իմ ծննդյան տարեդարձն է:Ես դարձա 19 տարեկան:Ծնողներս ինձ կշեռք են նվիրել :

գնահատական:

23
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ