#16 Որտեղ էիր 16 Mar 2013

Շատ երկար ժամանակ սիրում էի մի տղայի, մածում էի, որ նա անպատասխան չի թողնի զգացմունքներս… բայց ոչ, ոչևէ ուշադրության ես չարժանացա: Մի քանի տարի հետո, երբ ես արդեն ամուսնացած էի, ունեցել էի 2 երեխա, բոլորովին պատահական փողոցում հանդիպեցի նրան: Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց. - ես քեզ երկար ժամանակ է սիրում եմ, բայց տեսնելով, որ սերս անփոխադարձ է, ես լռում էի…

գնահատական:

6
+
#17 Իմ անհասանելի իդեալ 16 Mar 2013

Ես գտել եմ այն տղային ում հետ կցանկանամ ապրել մինչև կյանքիս վերջ ու դա փոխադարձ է, բայց ծնողներս ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ դեմ են, չեմ հասկանում ինչու պիտի մեկ սիրելի մարդու համար կորցնեմ երկու սիրելի մարդկանց, որոնց պակաս չեմ սիրում:

գնահատական:

4
+
#20 Խաղացող 16 Mar 2013

Իմ ընկերը անընդհատ զբաղված է հեռախոսային խաղերով, ես ատում եմ դա, ուզում եմ, որ նա այդ ժամանակը ինձ հետ անցկացնի, ոչ թե իր խաղերի, որ ինձ գրկի, համբուրի...բայց նա խաղում է: Ես նրան հանգիստ հարցնում եմ, - երևի բավական է խաղաս, իսկ նա պատասխանում է,- ինչով եմ քեզ խանգարում:

գնահատական:

9
+
#22 Ինչպե՞ս այդպես 16 Mar 2013

Իմ զույգ քույրը ավելի գեղեցիկ է, քան ես:

գնահատական:

7
+
#21 Իդեալ 16 Mar 2013

Իմ պարամետրերը 90 * 61 * 93 Ամուսինս արգելում է ինձ ուտել, քանի որ նա կարծում է, որ ես, չաղ եմ. Սոված եմ

գնահատական:

12
+
#14 Անպատասխան սեր 15 Mar 2013

Դուք երբևե սոցիալական կայքում չեք գրել մի այնպիսի հաղորդագրություն, որտեղ ներդրել եք ձեր ամբողջ սիրտն ու հոգին, որը գրելուց շատ խորն եք մտածել ամեն բառի շուրջ: Եվ հաղորդագրությունը, այսպես թե այնպես, ակընկալու էր որևէ պատասխան: Իսկ հետո նա կարդում է այդ հաղորդագրությունը ու... ու վերջ, պատասխան չկա, մեկ ժամ, երկու ժամ ... բայց նա դեռ օնլայն է:

գնահատական:

11
+
#13 Դժվար ընտրություն 15 Mar 2013

Ես սիրահարվել եմ իմ լավագույն ընկերոջ ընկերուհուն, ընկերուհին էլ անտարբեր չի իմ նկատմամբ: Արդեն մի շաբաթ է այ էսպես տանջվում եմ, չգիտեմ ինչ անեմ, պահպանեմ ընկերությունս, թե սերս:

գնահատական:

24
+
#15 Անպատասխան սեր 15 Mar 2013

Արդեն 2 տարի է, որ ես սիրում եմ իմ դասախոսին: Նա կասկածում է, բայց լռում է:

գնահատական:

4
+
#11 Սևամորթը 14 Mar 2013

Այսօր փողոցում տեսա աղջկա ով գրկախառնված քայլում էր սևամորթ տղայի հետ: Այնքան վիրավորական է որ նրան էլ ինձ էլ հայ են համարում: Ոնցа կարելի ?!!!

գնահատական:

4
+
#12 Քանակը կապ չունի 14 Mar 2013

Հանդիպում եմ մի տղայի հետ:Նա մտածում է, որ նա իմ առաջին տղամարդն է:Սակայն, եթե ճիշտն ասեմ 13-րդն է :

գնահատական:

53
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 248

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 98

Պիտակներ