Հին ընկերներ
Աղջիկս ամուսնանում է իմ նախկին ընկերոջ տղայի հետ: Իմ և նրա բաժանումը շատ ցավոտ էր: 7 տարի հանդիպել ենք: Այսօր մի սեղանի շուրջ ենք նստում, երկուսս էլ 45 տարեկան ենք, սիրտս ճմլվում է… երկուսս էլ լռում ենք:
Աղջիկս ամուսնանում է իմ նախկին ընկերոջ տղայի հետ: Իմ և նրա բաժանումը շատ ցավոտ էր: 7 տարի հանդիպել ենք: Այսօր մի սեղանի շուրջ ենք նստում, երկուսս էլ 45 տարեկան ենք, սիրտս ճմլվում է… երկուսս էլ լռում ենք:
Երբ ես վիճում էի տանեցիներիս հետ, վերցնում էի դանակը ու սկսում էի ձեռքերս կտրտել: Հիմա ձեռքերիս վրա շատ սպիեր կան, չգիտեմ թե ինչի էի դա անում, բայց ամեն մի սպին ասում է, որ ես շատ վատ վիճակում եմ եղել այդ ժամանակ: Ես արդեն մեծացել եմ ու էլ այդպիսի բաներ չեմ անում, բայց երբ նայում եմ դրանց հիշում եմ՝ ես ինչքան վատ էի ինձ զգում:
Ես 23 տարեկան եմ: Հերիք չի, որ սիրահարվել եմ, հերիք չի, որ նա 16 տարեկան է, իր հայրը ամուսնուս լավագույն ընկերն է, այսինքն, ես նույնիսկ նրա հետ շփվելու հնարավորություն էլ չունեմ, նա իր հոր հետ հաճախ է մեր տուն գալիս: Չգիտեմ ինչ անեմ հիմա:
Ինձ նյարդայնացնում են աղջիկները, իրենց ամուսնության օրը նույնիսկ մտնում են ՖԲ ու թարմացնում են գլխավոր նկարը, որ բոլոր վիրտուալ ընկերները կուրսի լինեն:
Ես ուզում եմ ամուսնանալ այնպիսի տղամարդու հետ, ով ունի իմ ազգանունից, որպեսզի հետո ազգանվան փոփոխություն չանեմ:
Մտքումս միշտ պատկերացրել եմ իմ երազանքների տղային՝ խելացի, ուշադիր, զարգացած, մեծ հեռանկարներ ունեցող տղամարդ, ով նաև ունի հումորի զգացում: Բայց կյանքը էնպես դասավորվեց, որ ես սիրահարվեցի մի հիմարի, ով նույնիսկ նորմալ կիրթ խոսել չգիտի:
Secrets
327
Comments
28
Reactions
2,093