#257 Փնտրում եմ հարսնացու 14 Apr 2021

Փնտրում եմ հարսնացու ....... ապահովված եմ, 36 տարեկան եմ։

գնահատական:

14
+
#116 Չստացված կյանք 09 Jan 2015

Դե այո, իսկապես չստացված, որովհետև ցանկանալ և ձգտել ապրել այն տեսակի մեջ ինչպես ամեն մեկս ենք ուզում, և 15-20 տարի ձգտել ու ոչինչ գրեթե չստանալ նշանակում է չստացված, ինչու՞ եմ ես այսպես խիստ դատում: Երևի պատճառը այն է ինչ ես միշտ փորձել եմ անտեսել՝մարդիկ(: այս հասարակությունը /ամբողջապես/ միշտ ցանկացել է անտեսել այդ միտքը՝մտածելով՝գուցե ես եմ սխալ կամ անհետաքրքիր կամ  էլ գեշ, էնքան գեշ, որ էլ տեղ չկա դրանի գեշ լինելու :))))) բայց չէ էդպես չի, սովորականի պես մարդ եմ, դեռ ավելին՝եթե թույլ կտաք ասել՝մասնագիտությամբ դիզայներ եմ, սովորել ու ավարտել եմ պետակադեմիան դեռ 2002-ին, շատ տարբեր գիտելիքների հետ եմ հասցրել ծանոթանալ իմ կյանքում, միշտ սիրել եմ ինչ-որ բան սորվորել ու անպայման օգտագործել ան, ընկերներ ունեմ, իհարկե, շատ չեն, բայց հոգեհարազատ են, հարազատներ նույնպես, ամունացած եմ, երեխաներ դեռ չունեմ: Կնոջս հետ ծանոթացա վերջերս՝սրանից 4տարի առաջ /փեսաս ինձ տվեց մի հասցե օդնոյի ու էնտեղ կարողացա  նրա հետ ծանոթանալ որպես ընկերուհի  մտադրությամբ,, որովհետև  այլևս ոչինչ չէի կարող ինքս անել, օգտվեցի փեսայիս օգնությունից :))))) և ստացվեց իհարկե շատ ուրախացա. չէ՞ որ ինձ  մոտ երբևիցե չի ստացվել, բայց դրան հակառակ միշտ ցանկացել եմ ԻՆՔՍ ստեղծել նման հարաբերություններ, բայց ապարդյուն, ինչևէ, նրա հետ ծանոթացել և շարունակել եմ ամբողջ այս ժամանակը մինչ այսօր, բայց գիտեի, զգում էի, որ չեմ ՀԱԳԵՆԱԼՈՒ ու դա չի ինձ ապրեցնողը, դա էն ձգտումը չի ,որով էս ազգի գրեթե ակմբողջ կանայք են տառապում ) աշխատել եմ տարբեր վայրերում, այժմ էլ ունեմ իմ սեփական նախաձեռնությունը , դիզայն + իրականացում: Ինչևէ, ուզում եմ ասել՝ նորմալ ա, չեմ բողոքում աշխատանքից, ինչքան էլ, որ այն ինձ դժվարությամբ է տրվել, ինքս եմ կերտել իմ ճանապարհը, չեմ ունեցել ՀՈՎԱՆԱՎՈՐ, ի դեմս մեր բավականին ՏԱՂԱՆԴԱՎՈՐ հայս արվեստագետ-երգիչների ու դերասանների /թվում ա,թե էս ազգը մի ինկուբատոր ա դրանց համար/ ինչևէ.........Այոշ, համարում եմ չստացված, քանի որ ես էդ հասարակությունը չդարձավ ինձ համար (կուտակել եմ բավականին մեծ ատելություն իմ սեփական ազգի հանդեպ, մինչև անգամ թշնամանքի հասնող, բայց լինելով գեղեցիկի սիրահար ու նաև ստեղծով, ես չեմ կարողանում ՎՆԱՍԵԼ ՁԵԶ ժողովուրդ !!!!!!!!! բայց գիտակցում եմ ,որ շատերը  դրան արժանի են: Երբ դեռ նոր էի աշխատանք ձեռք բերում, շատ դժվարություններ եմ տեսել ու անտանելի ատելությամբ լցվել, բայց դա ժամանակի ընթացքում անցնում-գնում էր, իսկ մի բան,որ մնում էր դա ատելությունն է մարդկանց հանդեպ, ու էլ ավելի դժվար տանելի մի բան- ԵՐԲ ցանկանում ես նոր հարաբերություններ ստեղծել, մարդիկ միանգամից քեզ թշնամու տեղ են դնում ու հատուկ ձևով դուրս շպրտում՝ թույլ չտալով որևէ բան խոսել, միանգամից ցույց են տալիս ԱԳՐԵՍԻԱ, որը ես էտպես էլ չհասկացա,թե որտեղի՞ց է ծնվում: Ինչու՞ են ՍԵՆՑ հասարակությունում: Եւ իհարկե հատկապես խոսքս վերաբերում է ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ հարաբերությանը... Ի՞նչ ա կատարվում էս երկրում, ո՞վ կարա ասի ինձ: Բացարտեք խնդրում եմ.... Ինչու՞մն ա բանը: Ես բազմիցս փորձեցի հասկանալ ինքս , քանի որ երբևիցե, որևիցե մեկը չուզեցավ անկեղծորեն անդրադառնալ էդ թեմային ու տալ ՃԻՇՏ պատասխաններ:

գնահատական:

14
+
#80 ,,, 09 May 2013

Ամուսնացել եմ նախկինում անբարոյական աղջկա հետ ու շատ եմ փոշմանել :((

գնահատական:

14
+
#77 Անհետաքրքիր կյանք 06 May 2013

Այս կյանքը ինձ համար բոլորովին անհետաքրքիր ա: Ամեն օր ես նույն բանն եմ անում: Ես չունեմ նպատակներ, երազանքներ, մոտիվացիա: Ինձ ոչինչ չի ոգեշնչում: Զգում եմ ոնց եմ դանդաղ մահանում:

գնահատական:

14
+
#27 Խորթ Հայր 20 Mar 2013

4 տարի առաջ մայրս ինձ ասաց, որ հայրս իմ հարազատ հայրը չի, իսկ նա նույնիսկ չի կասկածում դրա մասին: Վերջերս տեսել եմ իմ կենսաբանական հոր նկարը, մենք շատ նման ենք: Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ոնց էսպես ապրեմ:

գնահատական:

14
+
#8 Պահպանակ 13 Mar 2013

26 տարեկան եմ.Ազատ.Այսօր մայրս պայուսակիս մէջ պահպանակներ գտավ և ասում է որ ես անբարո եմ.Ինչ կա դրա մեջ եթե իմ տարիքի աղջիկը մտածում է հետևանքների մասին.Մեղադրում է ,որ եթե ինչ որ մէկը իմանա այդ մասին իմ հետ ոչ մեկ չի ցանկանա ամուսնանալ

գնահատական:

14
+
#4 Ձանձրալի աշխատանք 12 Mar 2013

Իմ գաղտնիքը այդքան էլ վախենալու չէ:Ես աշխատում եմ օֆիսում և նստած չգիտեմ ինչով զբաղվեմ:Ես ունեմ մի շարք պարտականություններ, որոնց համար հարկավոր է առնվազն մեկ-մեկուկես ժամ առավոտյան, իսկ հետո ևս յոթ ժամ պետք է նստեմ և ձևացնեմ որ աշխատում եմ:Մոնիտորս դրված է այնպես,որ կոլեգաներս տեսնում են ինչով եմ զբաղվում և հնարավորություն չունեմ խաղ խաղալու կամ ֆիլմ դիտելու:Ես ուզում եմ աշխատել,բայց աշխատանք չկա:Գրում եմ այստեղ ձանձրույթից ելնելով:

գնահատական:

14
+
#263 ------ 14 Apr 2021

Բարև ձեզ, ես 19 տարեկան աղջիկ եմ։ Ապրում եմ, հաջողակ եմ, ապագա ծրագրավորող եմ, տիրապետում եմ շատ բաների, որոնց մասին մարդիկ կերազեին, երբևէ ընկեր չեմ ունեցել և դա ինձ բնավ չի մտահոգել։ Կա մի ԲԱՅՑ, որի պատճառով ես ինձանից զզվում եմ։ Շատ երկար ժամանակ է՝ զբաղվում եմ ինքնաբավարարմամբ՝ առանց ներս ներթափանցելու։ Չեմ կարողանում զսպել ինձ։ Ամոթի անասելի զգացողություն է առաջանում։ Դրանից հետո ես ինձ ամենավերջին <<փչացածն>> եմ զգում։ Հաճախ ապտակում եմ ինքս իմ դեմքին, որ ուշքի գամ։ Չեմ երազում սեռական կյանքի մասին․ նույնիսկ վախենում եմ դրանից։ Միշտ Եկեղեցի եմ գնում՝ մեղքերի թողություն ստանալու համար, բայց միևնույնն է շարունակում եմ իմ սև գործը։ Դավաճանության զգացողություն է առաջանում՝ ամեն ինչի և բոլորի հանդեպ։ Սա ինձ համար մեծ խնդիր է։ Ես հոգնել եմ իմ անամոթությունից և այսպես ապրելուց։ Օգնե՛ք, խնդրում եմ։ Արդյո՞ք սա նորմալ է, թե՞ հիվանդություն է։ Արդյո՞ք ես փչացած մարդ եմ․․․ Հ․Գ․ Խնդրում եմ լինել անկեղծ և չհայհոյել։

գնահատական:

13
+
#143 Մենակ 26 Feb 2016

ես սիրուն տղա եմ, բայց չգիտեմ, թե ինչի աղջիկների դուրը չեմ գալիս. միայն ասում են դու շատ գեղեցիկ ես,բայց քեզ մենակ ընկերոջ պես ենք սիրում, ինչ անեմ, բոլորի հետ ա այդպես, ում հետ փորձում եմ, օգնեք, խնդրում եմ:

գնահատական:

13
+
#112 Անկապ գաղտնիք 08 Jan 2015

Ես մարդ եմ, էն միլիոնանոց մարդկանցից, ում ամեն օր , ամեն քայլափոխի հանդիպում եք: Ինչպես էդ միլիոն մարդիկ, ես էլ խնդիրներ ունեմ.թեկուզ եւ մանր-մունր(ու շնորհակալ եմ դրա համար) : Երևի բոլորս էլ մեզ միայնակ զգացել ենք մեր կյանքի ինչ-որ հատվածում, հիմա ինձ մոտ հենց էդ հատվածն է: Ես ինձ անպետք եմ զգում իր բոլոր դրսեւորումներով, անպետք ու վատը: Ինձ թվում է` ներքնապես ես փուչ եմ, կամ փչանում եմ: Նման զգացողութձունները խեղդում են ինձ, չգիտեմ` երբեւէ զգացե՞լ եք, թե դատարկվում եք: Էդ զգացողությունի ինձ ստիպեց մութ ու մարմնապես փչացած ծանոթությունների էջերում գրանցվել: Մի պահ եկավ, հասկացա,որ այնտեղ մարդիկ մի տեսակ խեղաթյուրված են սեքսի հողի վրա ու սկսեցի չվստահել ինձ գրողներին ու չպատասխանել: Կռվեցի ընկերներիս հետ: Ինձ պակասում ա էն մեկը, ով ինձ համար ամեն ինչ կլինի ու հենց հիմա ա ապակասում,հենց էս պահին, ոչ թե հետո: Լավ,չվացնեմ ձեր գլուխը, ես պարզապես մարդ եմ, ով ձեզ եւ բոկորի նման մանր-մունր խնդիրներ ունի:

գնահատական:

13
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ