Զարթնի՛ր, բաց աչքերդ, ականջ դիր այս խոսքերին:
Իմ սիրելի՟: կյանքը կարող է լինել բարդ, շփոթեցնող եւ լի գայթակղություններով: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Որքան հեշտ է սխալվել, ափսոսալ, նույն սխալը կրկնել եւ ի վերջո դառնալ անտարբեր այդ սխալի նկատմամբ այն աստիճան, որ սխալը դառնում է նոր իրականություն: Լավ նորություն ունեմ: Հիսուս Քրիստոսը հարություն է առել մահացածներից: Ոչ նրա համար որ դառնա հեքիաթային մի կերպար, այլ որ ես ու դու երկրորդ հնարավորություն ստանանք կյանքը նորից սկսելու: Սակայն ո՞վ է այս Հիսուսը որ մեր ազգը իրեն կոչում է Իր անունով: Աստվածաշունչը ասում է որ Հիսուս Քրիստոսը կյանքի հացն է կենդանի ջրերի աղբյուրը: Նա ով գալիս է Տիրոջ մոտ երբեք չի սովվի եւ երբեք չի ծարավի: Իմ բարեկամ քաղցը եւ ծարավը իմ եւ քո կարիքների մասին է: Եթե դու մեծ կարիք ունես քո հոգին քաղցած է եւ եթե չէս կարողանում գտնել խաղաղություն քո հոգին ծարավ է եւ եթե վախենում ես ինչ-որ բանից քո հոգին Հիսուսի կարիքն ունի փոթորիկը հանդարտեցնելու համար: Աստված ստեղծեց ձեզ որովհետեւ Նա քեզ սիրեց անվերապահ սիրով: Այդ սերը շատ անգամ գերազանցում է այն սիրուն որ մ...
Read more