#178 Սպասումով 02 Oct 2016

35 տարեկան տղա եմ...ուզում եմ մի փոքր պատմեմ իմ կյանքից, ունեմ հայր, մայր, քույր մեծ ու եղբայր էլի ինձնից մեծ. ես տան փոքրն եմ, հայրս խմիչքի հետ սեր ունի, 12 տարեկան եմ եղել, երբ հայրս սկսեց չաշխատել, այդ ժամանամ եղբայրս բանակում էր, իսկ քույրս սովորում էր բժշկական համալսարանումև ժամանակն էր որպիսի վարձը մուծվեր քրոջս, իսկ հայրս մենակ խմում էր, մի գլուխ դաժե հացի փող չէր բերում տուն, ստիպված գնացի հացի փռում սկսեցի բանվորություն անել, գնում էի գործի տո գալիս տուն սունկես վերցնում գնում դասի. հացի էդ ջենջի հոտն էլ վրայիցս գալիս էր, հիշում եմ այսօրվա նմա, մի խոսքով 12 տարեկանից սկսեցի ընտանիք պահել, 14 տարեկան էի եղբայրս եկավ բանակից, քույրս էլ ավարտեց ինստիտուտը, եղբայրս ուսումը կիսատ էր թողել ու գնաց շարունակելու. ես դուրս եկա փռից ու մտա նունի շուկայում բանվորություն անելու, որպեսզի ավելի վաստակեմ ու կարողանամ եղբորս ուսման վարձն էլ մուծեմ, անցան տարիներ եղբայրս էլ ավարտեց ու ես գնացի բանակ էն հույսով, որ կգամ իրանք էլ կաշխատեն ու իմ համար էլ կլինի, ինձ էլ ուսման կտան: Մի խոսքով եկա բանակից ու հասկացա, որ դա չլինող բանա, իրենք մոռացել են իմ մանկությունը գնացել ա իրենց սովորելու վարձերի վրա...բայց քանի որ ես ուժեղ մարդ եմ, որոշեցի ինքս իմ ուսման վարձը հայթհայդեմ, համ աշխատեցի, համ սովորեցի. մի փոքր բիզնես հիմնեցի էդ ընթացքում, երկու երեխա ունեցա ու կինս դժբախտ դեպքից մահացավ, հիմա եկավ պահը, որ իրոք իրենք պետք է օգնեին ինձ ու երեխաներիս մեծացնեմ, բայց սկսած հորիցս բոլորը հրաժարվում էին ինձ օգնել, հիմա շատ դժվարություններով մեծացնում եմ երեխաներիս առանց որևէ օգնության ու չգիտեմ ինչքան կդիմանամ էս ձևի ծանրությանը, մեկ-մեկ դաժը հանձնվում եմ, բայց երեխաներիս աչքերը, որ տեսնում եմ էլի ուժ եմ գտնում մեջս ու նորից ապրում իրենց համար!!!

գնահատական:

32
+

ԿԱՐԾԻՔՆԵՐ (4)
  • angel828282

    Feb 15, 2017 | 17:49

    halala qez noric amusnacir
  • FATIMA

    Nov 11, 2016 | 03:18

    BAREV DZEZ ES SPASUM EM ETE DUG CHEG KAROX GTNEL INZ ASACEG INCPES KAPVEL DZEZ HET
  • FATIMA

    Oct 30, 2016 | 02:20

    BAREV DZEZ VOR XNDREM KASEG INCHPES KAP KAROX EM DZEZ HET XOSEL ETE HNARAVOR E EV ERBEG CHNAHANJEG DZER EREXANERE DZER KARIGE UNEN HA
  • muradyan gago

    Nov 02, 2016 | 13:46

    TVEQ INC VOREVE KONTAKT YES INQS KKAPNVEM DEZ HET .

Կայքում

հատատված է՝ 303

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 6

Պիտակներ