-Ցավում է,-ասաց սիրտս -Կանցնի,-ասաց ժամանակը -Ամեն անգամ կվերադառնամ,-քմծիծաղ տվեց հիշողությունը...... Երևի կգա,այո կգա հենց ինքը ՑԱՎԸ: Ինչու է սիրտս լուռ, անձայն լալիս? Երբ աչքերը լաց են լինում, սիրտն էլ ավաղ լուռ չի մնում, բայց երբ սիրտն է տխուր լալիս, աչքերն ինչու ձայն չեն հանում? Հարցեր, հարցեր, բազում հարցեր, որ տանջում են շատերին: Գալիս է պահ, երբ ուզում ես լուռ արտասվել, բայց թե ինչու ինքդ էլ չգիտես,իսկ լինում են նաև պահեր,երբ լացելու շատ պատճառներ քեզ են հարցնում իսկ դու ուր ես??? Իսկ ուր եմ ես?? ես այստեղ եմ ֆիզիկապես,այո, այո ֆիզիկապես,իսկ հոգեպես մի ուրախ տեղ, ուր վազում եմ ես անուղեղ,ուր վազում են ինձ հետ մի խումբ թիթեռնիկներ կամ թռչուններ,որ անուղեղ, ճիշտ ինձ նման, չեն հարցնում ոչ օր,ոչ ժամ,ոչ տեղ,ոչ բան..... Բայց ուզում եմ,շատ եմ ուզում ես արտասվել,և ուզում եմ կրկին նայել իրականության երեսին...ՈՒ նայում եմ, ու զգում եմ, որ գալիս է, ու գալիս է անկախ ինձնից, իմ դիմացի կանգնած մարդուց,իմ հետևում պառկաց մարդուց....Ինչն է գալիս հիմա կասեք? Այո, այո արցունքներս,ահա նրանք, ահա եկան, էլի եկան, էլի կգան.... Զարմանում եմ թե ինչու է մարդ լացելուց հետո միայն հանգստանում...Լացը լավ է պետք է լացել, բայց ոչ լինել լացկան փոքրիկ..... Իսկ ծիծաղը?? Այո ճիշտ է,ասում են թե երկարացնում է այն կյանքը, բայց ծիծաղը??? ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ գրեք ձեր կարծիքները խնդրում եմ և կլինի շարունակությունը նաև այստեղ
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ