Դեռևս լուռ նստած էինք՝ յուրաքանչյուրս սեփական մտքերով տարված, մեկ էլ հանկարծ հասկացա, որ բոլոր սովորական մարդիկ ամեն օր կանոնավոր սնվում են՝ նախաճաշ, ճաշ, ընթիրք... Իսկ ես չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ՛՛իսկականից՛՛ նախաճաշել․ անցած ամի՞ս էր։ Գուցե ավելի շու՞տ։ Չեմ հիշում․․․ Հիմա էլ, երբ նստած ենք դեմ դիմաց, նա զանազան թխվածքաբլիթներ ու մրգային պաղպաղակ է պատվիրել, իսկ ես միայն դառը սուրճ եմ խմում։ Ասում եմ, որ սոված չեմ, տանը կերել եմ։ Իսկ իրականում քաղցից գլուխս ուժեղ պտտվում է, թվում է՝ հիմա գիտակցությունս կկորցնեմ, բայց դեռ դիմանում եմ։ Չեմ կարող ուտել։ Չեմ ուզում։
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ
ԿԱՐԾԻՔՆԵՐ (1)
gregory
Dec 10, 2016 | 22:23