#263 ------ 14 Apr 2021

Բարև ձեզ, ես 19 տարեկան աղջիկ եմ։ Ապրում եմ, հաջողակ եմ, ապագա ծրագրավորող եմ, տիրապետում եմ շատ բաների, որոնց մասին մարդիկ կերազեին, երբևէ ընկեր չեմ ունեցել և դա ինձ բնավ չի մտահոգել։ Կա մի ԲԱՅՑ, որի պատճառով ես ինձանից զզվում եմ։ Շատ երկար ժամանակ է՝ զբաղվում եմ ինքնաբավարարմամբ՝ առանց ներս ներթափանցելու։ Չեմ կարողանում զսպել ինձ։ Ամոթի անասելի զգացողություն է առաջանում։ Դրանից հետո ես ինձ ամենավերջին <<փչացածն>> եմ զգում։ Հաճախ ապտակում եմ ինքս իմ դեմքին, որ ուշքի գամ։ Չեմ երազում սեռական կյանքի մասին․ նույնիսկ վախենում եմ դրանից։ Միշտ Եկեղեցի եմ գնում՝ մեղքերի թողություն ստանալու համար, բայց միևնույնն է շարունակում եմ իմ սև գործը։ Դավաճանության զգացողություն է առաջանում՝ ամեն ինչի և բոլորի հանդեպ։ Սա ինձ համար մեծ խնդիր է։ Ես հոգնել եմ իմ անամոթությունից և այսպես ապրելուց։ Օգնե՛ք, խնդրում եմ։ Արդյո՞ք սա նորմալ է, թե՞ հիվանդություն է։ Արդյո՞ք ես փչացած մարդ եմ․․․ Հ․Գ․ Խնդրում եմ լինել անկեղծ և չհայհոյել։

գնահատական:

13
+

ԿԱՐԾԻՔՆԵՐ (4)
  • Farmanyan Xachik

    Mar 03, 2022 | 01:04

    Ինքնաբավարարումով զբաղվելը բացարձակապես կապ չունի փճացած լինելու, կամ քեզ փչացած մարդ զգալու հետ, դա միջոց է բավարարելու սեռական ցանկություն,ու շատ նոմալ երևույթ է, էտ մտքերը էտ մտահոգությունները մի կողմ ես դնում, ու ապրում ես հանգիստ)) շարունակիր ինքնաբավարարմամբ զբաղվելը դա նոռմալ է, մինչև կամուսնանաս... դա ես չեմ ասւմ որ նոռմալ է դա գիտությունը բժշկություննե ասում, եթե ցանկություն ունենաս խորհուրդի գրիջ ինձ, [email protected]
  • SH Edgar

    Jul 04, 2021 | 19:50

    Բարև ձեզ... Ձեր խնդիրը ամենևին էլ կապ չունի փչացածի կամ անբարոյականության հետ... Դա ընդամենը կարծրատիպէ, որից պետք է ազատվել... Ձեր ցանկությունը բոլորովին նորմալ երևույթ է... Պարզապես ձեր օրգանիզմի կամացի գորմոնալ ֆոնը ուժեղ, որտեղից էլ առաջանում է նման ցանկություն, ձեր օրգանիզմը խոսում է ձեզ հետ, "բարձրաձայնում է իր պահանջները"... Եթե կցանկանաք ավելի մանրամասն խոսել այդ մասին, գրեք [email protected]...
  • Հովսեփյան Հարութ

    May 29, 2021 | 11:02

    սովորության ցիկլում եք, խորհուրդ կտամ ամեն անգամ երբ, որ դա մտածում եք, էտ պահին գրեք, ժամը, ու միչև դա մտացելը ինչ եք զգում վախզ զայրույթ, ձանձրույթ, մի 10 օր գրի սաղ
  • 19 GEV

    Apr 21, 2021 | 13:39

    Gri kasem inch anes

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 7

Պիտակներ