#306 Իմ պատմությունը 12 Sep 2023

Ես 20 տարեկան եմ։Միշտ վախեցել եմ սեռական հարաբերություններ ունենալուց,մտածել եմ տարիքի հետ կանցնի,բայց էնպես ստացվեց,որ ինձ փախցրին,ետ գնալ չկարողացա տարբեր սպառնալիքների պատճառով։Չակերտավոր ամուսինս,ինձ ոչինչ չստիպեց,ասաց,որ կամքիս հակառակ ոչինչ չիլինի և ես իրեն կտրվեմ,միայն երբ ինքս պատրաստ լինեմ,որ իրեն միայն մարմին պետք չէ։Արդեն 2 ամիս է ապրում ենք մի հարկի տակ,ատելությունս նրա նկատմամբ նվազել է,բայց դեռ հակակրանք կա,շատ եմ վախենում,մտածում եմ,մի օր համբերությունը կհատի։Նա 26 տարեկան, չափից շատ լուրջ,կայացած,բիզնեսմեն տղամարդ է,ինչից ես էլ ավելի եմ քաշվում։Չգիտեմ ինչ անեմ,ինչպես հաղթահարեմ վախս,ինչպես տրվեմ նրան։

գնահատական:

12
+

Կայքում

հատատված է՝ 303

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 6

Պիտակներ