Արդյոք արժի խզել ընտանիքիս հետ կապերը ու Հայաստանից հեռանալը
Ես 30-ն անց հայ կին եմ, ապրում եմ Հայաստանում։ Ընտանիքիս կողմից անընդհատ հոգեբանական ճնշման եմ ենթարկվում միայն այն պատճառով, որ դեռ ամուսնացած չեմ և երեխաներ չունեմ։ Ուղղակիորեն չեն պարտադրում ամուսնանալ, բայց առիթը բաց չեն թողնում դա հիշեցնելու, երեսովս տալու և ինձ ամոթի զգացում ներշնչելու համար։ Երբ եղբորս հետ վիճաբանության ժամանակ փորձում եմ իմ տեսակետը հստակ ու մի փոքր բարձրաձայն արտահայտել, անմիջապես փորձում են ինձ լռեցնել՝ ասելով, թե ամուսնացած չլինելուս պատճառով եմ «ագրեսիվ» դարձել։ Միևնույն ժամանակ, երբ եղբայրս ամբողջ ձայնով գոռում է կամ բռունցքով պատերին հարվածում, նրան ոչ միայն չեն դատապարտում, այլ նույնիսկ արդարացնում են։ Նրա վարքի համար երբեք պատասխանատվության չեն ենթարկում։ Ինձ միշտ ստորադասել են միայն կին լինելու պատճառով, իսկ եղբորս խրախուսել են, չնայած նա, ինչպես և հայրս, կանանց նկատմամբ ակնհայտ արհամարհական վերաբերմունք ունի։ Ամենածանրը մորս վերաբերմունքն է։ Իր մեջ տարիներով արմատացած կնատյաց մտածելակերպի պատճառով նա հոգեբանորեն ամենադաժանն է ինձ հետ։ Ընդհանուր առմամ...
Կարդալ ավելին