Ունեմ ֆետիշ։ Սիրում եմ հագնել կանացի զուգագուլպաներ (колготки). Տռանս չեմ, ամբողջությամբ կանացի չեմ հագնվում, բայց էդ մի փոքր հագուստի պարագան ամեն անգամ ստիպում ա սիրտս ավելի արագ խփել։ Բացեբաց չեմ հագնում իհարկե, բայց սիրում եմ հագնել հասարակ հագուստի տակ, հատկապես երբ ցրտում է։ Առանձնահատուկ հաճույք եմ ստանում էն մտքից, որ կրում եմ էդ գեղեցիկ կանացի հագուստի պարագան, իսկ ոչ մեկ դրա մասին նույնիսկ չի կասկածում։ Երբ փոքր էի, նեղվում էի այդ մտքից, ու ինձ թվում էր, որ մենակ ես եմ այդպիսին, բայց երբ մեծացա, համացանցի շնորհիվ համոզվեցի, որ ոչ միայն ես մենակ չեմ, այլ աշխահում բավականին շատ մարդ կա իմ պես զգացողություններ ունեցող։ Ստատիստիկորեն հասկանում եմ, որ Հայաստանում էլ ամենայն հավանականությամբ կան իմ պես մարդիք։ Ուղղակի քանի որ մենք առավել կոնսերվատիվ միջավայրում ենք ապրում՝ էդպիսի մարդկանց չեմ առընչվում, նույնիսկ համացանցում։ Բայց կուզեի իմ պես մտածողների հետ ծանոթանալ, թեկուզ օնլայն։
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ