#68 Ցածրացում 27 Apr 2013

Երբ ընկերս ինձ թողեց, ես ծնկի իջա ու խնդրեցի, որ ինձ հետ մնա, հիմա շատ եմ ափսոսում դրա համար:

գնահատական:

32
+
#13 Դժվար ընտրություն 15 Mar 2013

Ես սիրահարվել եմ իմ լավագույն ընկերոջ ընկերուհուն, ընկերուհին էլ անտարբեր չի իմ նկատմամբ: Արդեն մի շաբաթ է այ էսպես տանջվում եմ, չգիտեմ ինչ անեմ, պահպանեմ ընկերությունս, թե սերս:

գնահատական:

28
+
#88 Չհղի 20 May 2013

Ես ինադու չաղացել եմ ու փորս մեծացրել, իբր թե հղի եմ: Ապրում եմ մենակ: Ու ինքս ինձ ձևացնում եմ, որ ես հղի եմ, խոսում եմ փորիս հետ, ինձ դուր է գալիս հղի լինել: Ուզում եմ երեխա ունենալ:

գնահատական:

27
+
#45 Հայրիկ 04 Apr 2013

Ես շուտով հայր եմ դառնալու, կինս հղի է: Ես շատ երջանիկ եմ, բայց շատ եմ նեղվում, որ տեսնում եմ կինս վատ է, սիրտը խառնում է, ուշքից գնում է, եթե հնարավոր լիներ ես իր հետ միասին կունենայի երեխային:

գնահատական:

27
+
#35 Ամեն ինչ կրկնվում է 25 Mar 2013

Պատահական նկատել եմ, որ իմ սիրած տղան նորց սկսել է մտնել ծանոթությունների կայք, որտեղ և մենք ծանոթացել ենք: Մեկ տարի է ինչ միասին ենք ու հարաբերությունների սկսելուց հետո նա էլ չեր մտնում այդ կայքը: Շատ ցավոտ է, ես նրան սիրում եմ:

գնահատական:

25
+
#6 Խաղամոլը 13 Mar 2013

Ես 24 տարեկան եմ,մեկ տարի է ինչ ամուսնացած եմ:Իմ հետ ժամանակ անցկացնելու փոխարեն ամուսինս ամբողջ օրը Վառքրաֆտ է խաղում:Սեքս չկա, արժանի ուշադրություն ևս:Երեկ երբ նա գնաց զուգարան ես ջնջեցի նրա խաղի գործող անձին: Հիմա նստած եմ կոտրված քթով և ուռած շուրթով:

գնահատական:

25
+
#70 .. տառապանք .. սեր .. ատելություն .. 27 Apr 2013

5 տարի առաջ ամուսնացա , ամեն ինչ լավ էր մինչև ամուսնուս դավաճանությունը ,, 2 տարի առաջ գիշերը տուն չեկավ, զանգեցի մի աղջիկ վերցրեց ու ասաց որ իմ մոտա ու քնած է .. Այդ օրվանից աշխարհը դառձավ իմ համար մութ .. ու բաժանվեցի , ունեմ 2 երեխա. Հիմա ամուսինս միշտ ուզում է միանանք , իսկ ես չէ , բայց մտածում եմ երեխաններիս մասին ..

գնահատական:

24
+
#39 Երազկոտ 27 Mar 2013

Այսօր մի շատ գեղեցիկ տղայի եմ հանդիպել, ես արդեն մեր հարսանիքն էի պատկերացնում, հետո, թե ինչպես ենք մեր երեխաներին դաստարակում և այլն: Բայց նա կողքով անցավ ու ինձ նույնիսկ չնկատեց:

գնահատական:

23
+
#3 “Անմոռանալի” նվեր 12 Mar 2013

Այսօր իմ ծննդյան տարեդարձն է:Ես դարձա 19 տարեկան:Ծնողներս ինձ կշեռք են նվիրել :

գնահատական:

23
+
#71 Ձեռքեր 29 Apr 2013

Ես աղջիկ եմ: Առավոտյան, բացելով աչքերս, վախենում եմ իմ անկողնում ինչ-որ անծանոթ տղամարդու տեսնելուց, հետո նոր գիտակցում եմ, որ դրանք ուղղակի իմ մազոտ ձեռքերն են:

գնահատական:

22
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ