Ունեմ զույգ աղջիկներ:Ամուսինս նրանց շատ է սիրում, բայց երազում է տղայի մասին:Նորից փորձեցինք:Այսօր եղանք բժշկի մոտ,նորց աղջիկ է:Ամուսինս ասաց կունենամ այնքան միչև տղա չլինի:
Հարսանիքս երեք օրից է: Այսօր գտա նրա էջը ծանոթությունների կայքերում, նա փորձում է տարբեր քածերի հետ ծանոթանալ:Ասաց որ դա նրա համար ուղղակի զբաղմունք է:Չգիտեմ ոնց է լինելու մեր ընտանեկան կյանքը:
Սիրում եմ մի տղայի ով թմրամոլ է: Բուժվել չի ցանկանում, իս եթե նրանից հեռանամ ինքս կմեռնեմ:
33 տարեկան եմ:Արդեն 5 տարի է ինչ ամուսնացած եմ: Ամբողջ կյանքում երազել եմ երեխաներ ունենալու մասին,ամենաքիչը չորսը:Բայց մեզ մոտ դա չի ստացվում, որովհետեև զբաղվում ենք սեքսով երեք ամիսը մեկ, և մեզ երկուսիս ավելին պետք էլ չի:
Ամառ էր,որոշեցի հանդիպել մի աղջկա:Հանդիպման ժամանակ կիսաշրջազգեստը մի քիչ բարձրացավ և ես նկատեցի, որ նրա ոտքերը ծնկից վերև սափրված չէն: Հեռացա և այլեոս չեմ շբվում նրա հետ:Վերջերս տեսա նրան, բոլորին նա դուր է գալիս,իսկ ես երբ հիշում եմ տեսածս, մի տեսակ զզվանք է առաջանում մոտս:
Կրծքերս շատ փոքր են : Այդ պատճառով շատ եմ կոմպլեքսավորվում և միշտ ուրախանում եմ երբ ֆիլմերում փոքր կրծքերով դերասանւհիներ են նկարահանվում:
Այսօր առաջին անգամ այցելեցի սթրիփթիզ գիշերային ակումբ ընկերոջս ծնունդին:Միաժամանակ էլ իմացա որտեղ և ինչ է աշխատում ընկերուհիս:
Ես գումար էի հավաքում, որ մամայիս նվեր առնեմ…հավաքում էի արդեն 2 տարի, որ 50 ամյակին նվեր անեմ: Ամեն ինչում խնայում էի: Փողերն էլ պահում էի հասարակ տուփի մեջ, իսկ մաման վերցրել ու գցել է աղբարկղը այդ տուփը:
Երբ ես վիճում էի տանեցիներիս հետ, վերցնում էի դանակը ու սկսում էի ձեռքերս կտրտել: Հիմա ձեռքերիս վրա շատ սպիեր կան, չգիտեմ թե ինչի էի դա անում, բայց ամեն մի սպին ասում է, որ ես շատ վատ վիճակում եմ եղել այդ ժամանակ: Ես արդեն մեծացել եմ ու էլ այդպիսի բաներ չեմ անում, բայց երբ նայում եմ դրանց հիշում եմ՝ ես ինչքան վատ էի ինձ զգում:
Ես 23 տարեկան եմ: Հերիք չի, որ սիրահարվել եմ, հերիք չի, որ նա 16 տարեկան է, իր հայրը ամուսնուս լավագույն ընկերն է, այսինքն, ես նույնիսկ նրա հետ շփվելու հնարավորություն էլ չունեմ, նա իր հոր հետ հաճախ է մեր տուն գալիս: Չգիտեմ ինչ անեմ հիմա:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ