Չեմ կարողանում հասարակական վայրերում հանգիստ բանան ուտել, ինձ հիմար եմ զգում:
Ես ընկերուհի ունեմ, նա շատ լավն ա, իր հետ շատ հետաքրքիր ա, ուզում ա, որ ամուսնանանք, բայց ես արդեն 2 տարի է գժվում եմ ընկերոջս ընկերուհու համար: Ես տառապում եմ, բայց ընկերոջս մատնել չեմ կարող ու հետո էլ դա բան չի փոխի:
Ինձ նյարդայնացնում են աղջիկները, իրենց ամուսնության օրը նույնիսկ մտնում են ՖԲ ու թարմացնում են գլխավոր նկարը, որ բոլոր վիրտուալ ընկերները կուրսի լինեն:
Երեխա ժամանակ միշտ երազում էի հովհանոցով պատուհանից թռչեմ, ինձ թվում էր կպահի:
Երևի ես միակ աղջիկն եմ այս աշխարհում, որ բաժանվելուս համար ավելի շատ եմ ուրախանում, քան ամուսնանալուց:
Ես սիրում եմ զույգերի հարաբերությունները խառնել: սիրում եմ աղջկան դեպի ինձ քաշել, իսկ հետո թողնել, ես համարում եմ, որ նորմալ աղջիկը չի թողնի սիրած մարդուն, իսկ նորմալ աղջիկ ինձ պետք չի:
Երբ ես 14 տարեկան էի ինձ մոտեցավ մի տղա ու հարցրեց անունս: Նա այնքան սիրուն էր, որ շփոթվածությունից ես իմ անվան փոխարեն ուրիշ անուն ասացի(Ամալյա): Այժմ ես 24 տարեկան եմ, մենք ամուսնացանք ու մեր աղջկա անունը Ամալյա դրեցինք:
Մտքումս միշտ պատկերացրել եմ իմ երազանքների տղային՝ խելացի, ուշադիր, զարգացած, մեծ հեռանկարներ ունեցող տղամարդ, ով նաև ունի հումորի զգացում: Բայց կյանքը էնպես դասավորվեց, որ ես սիրահարվեցի մի հիմարի, ով նույնիսկ նորմալ կիրթ խոսել չգիտի:
Ես շուտով հայր եմ դառնալու, կինս հղի է: Ես շատ երջանիկ եմ, բայց շատ եմ նեղվում, որ տեսնում եմ կինս վատ է, սիրտը խառնում է, ուշքից գնում է, եթե հնարավոր լիներ ես իր հետ միասին կունենայի երեխային:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ