33 տարեկան եմ:Արդեն 5 տարի է ինչ ամուսնացած եմ: Ամբողջ կյանքում երազել եմ երեխաներ ունենալու մասին,ամենաքիչը չորսը:Բայց մեզ մոտ դա չի ստացվում, որովհետեև զբաղվում ենք սեքսով երեք ամիսը մեկ, և մեզ երկուսիս ավելին պետք էլ չի:
Երբ ընկերս ինձ թողեց, ես ծնկի իջա ու խնդրեցի, որ ինձ հետ մնա, հիմա շատ եմ ափսոսում դրա համար:
Ես շուտով հայր եմ դառնալու, կինս հղի է: Ես շատ երջանիկ եմ, բայց շատ եմ նեղվում, որ տեսնում եմ կինս վատ է, սիրտը խառնում է, ուշքից գնում է, եթե հնարավոր լիներ ես իր հետ միասին կունենայի երեխային:
5 տարի առաջ ամուսնացա , ամեն ինչ լավ էր մինչև ամուսնուս դավաճանությունը ,, 2 տարի առաջ գիշերը տուն չեկավ, զանգեցի մի աղջիկ վերցրեց ու ասաց որ իմ մոտա ու քնած է .. Այդ օրվանից աշխարհը դառձավ իմ համար մութ .. ու բաժանվեցի , ունեմ 2 երեխա. Հիմա ամուսինս միշտ ուզում է միանանք , իսկ ես չէ , բայց մտածում եմ երեխաններիս մասին ..
Ես աղջիկ եմ: Առավոտյան, բացելով աչքերս, վախենում եմ իմ անկողնում ինչ-որ անծանոթ տղամարդու տեսնելուց, հետո նոր գիտակցում եմ, որ դրանք ուղղակի իմ մազոտ ձեռքերն են:
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում նիհարել, ու դա ինձ խանգառումա աշխատանքում ու հարաբերություններում... էլ չգիտեմ ինչ անեմ, որ նիհարեմ,
Իմ հորը սպանել են, երբ ես 1 տարեկան էլ չկայի: Նա երկու տղաների էր բաժանում վեճի ժամանակ ու, ինչպես ասում է սպանողը, ինքը պատահական է կրակել հորս: Հաճելի է ուրիշներից լսել, որ ես շատ հրաշալի հայր եմ ունեցել, գեղեցիկ ու արժանապատիվ: Ես հիմա երազում եմ ամուսնանալ մի տղայի հետ, ով հայր կունենա, որ ես կարողանամ նրան ասել «պապա» ու նրան հարազատի պես սիրեմ:
Այսօր առաջին անգամ այցելեցի սթրիփթիզ գիշերային ակումբ ընկերոջս ծնունդին:Միաժամանակ էլ իմացա որտեղ և ինչ է աշխատում ընկերուհիս:
ես ունեմ ընկեր , սիրում ենք իրար , բայց շատ ենք կռվում ,, չգիտեմ ինչ անեմ , իրար չենք հասկանում, բայց սիրում ենք ,, երբ կռվում ենք ասում է որ ինձ ատում է, բայց երբ չենք կռվում սիրում է
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ