Ես մարդ եմ, էն միլիոնանոց մարդկանցից, ում ամեն օր , ամեն քայլափոխի հանդիպում եք: Ինչպես էդ միլիոն մարդիկ, ես էլ խնդիրներ ունեմ.թեկուզ եւ մանր-մունր(ու շնորհակալ եմ դրա համար) : Երևի բոլորս էլ մեզ միայնակ զգացել ենք մեր կյանքի ինչ-որ հատվածում, հիմա ինձ մոտ հենց էդ հատվածն է: Ես ինձ անպետք եմ զգում իր բոլոր դրսեւորումներով, անպետք ու վատը: Ինձ թվում է` ներքնապես ես փուչ եմ, կամ փչանում եմ: Նման զգացողութձունները խեղդում են ինձ, չգիտեմ` երբեւէ զգացե՞լ եք, թե դատարկվում եք: Էդ զգացողությունի ինձ ստիպեց մութ ու մարմնապես փչացած ծանոթությունների էջերում գրանցվել: Մի պահ եկավ, հասկացա,որ այնտեղ մարդիկ մի տեսակ խեղաթյուրված են սեքսի հողի վրա ու սկսեցի չվստահել ինձ գրողներին ու չպատասխանել: Կռվեցի ընկերներիս հետ: Ինձ պակասում ա էն մեկը, ով ինձ համար ամեն ինչ կլինի ու հենց հիմա ա ապակասում,հենց էս պահին, ոչ թե հետո: Լավ,չվացնեմ ձեր գլուխը, ես պարզապես մարդ եմ, ով ձեզ եւ բոկորի նման մանր-մունր խնդիրներ ունի:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ
ԿԱՐԾԻՔՆԵՐ (2)
Hayrapetyan Artak
Jan 21, 2015 | 22:48
Hayrapetyan Artak
Jan 21, 2015 | 22:47