#60 Փոքր չափսեր 17 Apr 2013

Կրծքերս շատ փոքր են : Այդ պատճառով շատ եմ կոմպլեքսավորվում և միշտ ուրախանում եմ երբ ֆիլմերում փոքր կրծքերով դերասանւհիներ են նկարահանվում:

գնահատական:

6
+
#59 Այց գիշերային ակումբ 15 Apr 2013

Այսօր առաջին անգամ այցելեցի սթրիփթիզ գիշերային ակումբ ընկերոջս ծնունդին:Միաժամանակ էլ իմացա որտեղ և ինչ է աշխատում ընկերուհիս:

գնահատական:

11
+
#58 Նվեր 15 Apr 2013

Ես գումար էի հավաքում, որ մամայիս նվեր առնեմ…հավաքում էի արդեն 2 տարի, որ 50 ամյակին նվեր անեմ: Ամեն ինչում խնայում էի: Փողերն էլ պահում էի հասարակ տուփի մեջ, իսկ մաման վերցրել ու գցել է աղբարկղը այդ տուփը:

գնահատական:

5
+
#57 Հին սպիեր 15 Apr 2013

Երբ ես վիճում էի տանեցիներիս հետ, վերցնում էի դանակը ու սկսում էի ձեռքերս կտրտել: Հիմա ձեռքերիս վրա շատ սպիեր կան, չգիտեմ թե ինչի էի դա անում, բայց ամեն մի սպին ասում է, որ ես շատ վատ վիճակում եմ եղել այդ ժամանակ: Ես արդեն մեծացել եմ ու էլ այդպիսի բաներ չեմ անում, բայց երբ նայում եմ դրանց հիշում եմ՝ ես ինչքան վատ էի ինձ զգում:

գնահատական:

4
+
#55 Սիրեցի տղային 11 Apr 2013

Ես 23 տարեկան եմ: Հերիք չի, որ սիրահարվել եմ, հերիք չի, որ նա 16 տարեկան է, իր հայրը ամուսնուս լավագույն ընկերն է, այսինքն, ես նույնիսկ նրա հետ շփվելու հնարավորություն էլ չունեմ, նա իր հոր հետ հաճախ է մեր տուն գալիս: Չգիտեմ ինչ անեմ հիմա:

գնահատական:

8
+
#56 Ամաչկոտ 11 Apr 2013

Չեմ կարողանում հասարակական վայրերում հանգիստ բանան ուտել, ինձ հիմար եմ զգում:

գնահատական:

5
+
#54 Ինչ անեմ 10 Apr 2013

Ես ընկերուհի ունեմ, նա շատ լավն ա, իր հետ շատ հետաքրքիր ա, ուզում ա, որ ամուսնանանք, բայց ես արդեն 2 տարի է գժվում եմ ընկերոջս ընկերուհու համար: Ես տառապում եմ, բայց ընկերոջս մատնել չեմ կարող ու հետո էլ դա բան չի փոխի:

գնահատական:

2
+
#53 Սոցիալական անհատներ 10 Apr 2013

Ինձ նյարդայնացնում են աղջիկները, իրենց ամուսնության օրը նույնիսկ մտնում են ՖԲ ու թարմացնում են գլխավոր նկարը, որ բոլոր վիրտուալ ընկերները կուրսի լինեն:

գնահատական:

1
+
#52 Հովհանոց 09 Apr 2013

Երեխա ժամանակ միշտ երազում էի հովհանոցով պատուհանից թռչեմ, ինձ թվում էր կպահի:

գնահատական:

4
+
#51 Մարինա 09 Apr 2013

Իմ անունը Մարինա է, հայրս է ինձ այդ անունը տվել՝ իր ռուս սիրուհու պատվին:

գնահատական:

7
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 248

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 98

Պիտակներ