#75 Ուղևորություն 01 May 2013

Երեկ գիշերում էի տատիկիս տանը, դրա համար ստիպված էի տաքսով գնալ: Տաքսիստը հաճելի տղա էր ու շատ սիրուն ժպիտ ուներ: Երբ ես դուրս եկա մեքենայից ու գնում էի դեպի համալսարան, նա ետևիցս կանչեց «կներեք, կներեք», երբ ես պտտվեցի, նա ասաց «իսկ գումարը չե՞ք ուզում տալ»: Էսպես ես դեռ հուսախափ չէի եղել:

գնահատական:

8
+
#74 Կարաոկե 30 Apr 2013

Մի քանի օր առաջ կարաոկեում ընկերուհուս ծնունդն էինք նշում, չգիտեմ ինչու ոչմեկ չէր զգուշացրել, որ էդտեղ միայն լավ ձայներ ունեցողներն են երգում, ամբողջ անձնակազմը ծիծաղում էր մեզ վրա:

գնահատական:

6
+
#73 Հայր 30 Apr 2013

Իմ հորը սպանել են, երբ ես 1 տարեկան էլ չկայի: Նա երկու տղաների էր բաժանում վեճի ժամանակ ու, ինչպես ասում է սպանողը, ինքը պատահական է կրակել հորս: Հաճելի է ուրիշներից լսել, որ ես շատ հրաշալի հայր եմ ունեցել, գեղեցիկ ու արժանապատիվ: Ես հիմա երազում եմ ամուսնանալ մի տղայի հետ, ով հայր կունենա, որ ես կարողանամ նրան ասել «պապա» ու նրան հարազատի պես սիրեմ:

գնահատական:

20
+
#72 սեր կա ? 29 Apr 2013

ես ունեմ ընկեր , սիրում ենք իրար , բայց շատ ենք կռվում ,, չգիտեմ ինչ անեմ , իրար չենք հասկանում, բայց սիրում ենք ,, երբ կռվում ենք ասում է որ ինձ ատում է, բայց երբ չենք կռվում սիրում է

գնահատական:

12
+
#71 Ձեռքեր 29 Apr 2013

Ես աղջիկ եմ: Առավոտյան, բացելով աչքերս, վախենում եմ իմ անկողնում ինչ-որ անծանոթ տղամարդու տեսնելուց, հետո նոր գիտակցում եմ, որ դրանք ուղղակի իմ մազոտ ձեռքերն են:

գնահատական:

22
+
#69 Ընկերոջս ծնունդին 27 Apr 2013

Այսոր ընկերոջս ծնունդն է , իսկ ես 2 օր արաջ իմ համար գնեցի գեղեցիկ ու թանկարջեք զգեստ, երեկ նրա նվերը միասին գնեցինք ու այնտեղ ել նրան նվիրեցի.. ես հիմա նստաց լացում եմ քանի որ ինդզ չեն հրավիրել,չիշտե ցնունդը չեն նշում, բայց արդյոք կարելի ե այդպես մենք 4 տարիե ինչ հանդիպում ենք, ես հրավիրեցի նրան իմ ծննդյանս ,, բայց ասյոր իմ համար ինչքան է ցավոտ որ, իմ ընկերոջ ծնունդն է իսկ ես նստաց լացումեմ վիրավորանքից, ու չգիտեմ ինչ անեմ, ինքը իմանալով որ գնեցի զգեստ,ուրեմն ծննդինեմ սպասում, ինչի այդքան անտարբեր, ինչե սրանեմ արջանի ??

գնահատական:

12
+
#68 Ցածրացում 27 Apr 2013

Երբ ընկերս ինձ թողեց, ես ծնկի իջա ու խնդրեցի, որ ինձ հետ մնա, հիմա շատ եմ ափսոսում դրա համար:

գնահատական:

32
+
#70 .. տառապանք .. սեր .. ատելություն .. 27 Apr 2013

5 տարի առաջ ամուսնացա , ամեն ինչ լավ էր մինչև ամուսնուս դավաճանությունը ,, 2 տարի առաջ գիշերը տուն չեկավ, զանգեցի մի աղջիկ վերցրեց ու ասաց որ իմ մոտա ու քնած է .. Այդ օրվանից աշխարհը դառձավ իմ համար մութ .. ու բաժանվեցի , ունեմ 2 երեխա. Հիմա ամուսինս միշտ ուզում է միանանք , իսկ ես չէ , բայց մտածում եմ երեխաններիս մասին ..

գնահատական:

24
+
#67 ... 23 Apr 2013

Կրծքերիս ծայրերը մազոտ են, բայց դե ես աղջիկ եմ :( Եվ ամեն անգամ սափրվելիս ստիպված դրանք ել եմ սափրում:Պատկերացնում եմ թե ոնց է լինելու երբ երեխաներիս կրծքով կերակրեմ:Ամոթ է և ծիծաղելի:

գնահատական:

5
+
#66 Հին ընկերներ 23 Apr 2013

Աղջիկս ամուսնանում է իմ նախկին ընկերոջ տղայի հետ: Իմ և նրա բաժանումը շատ ցավոտ էր: 7 տարի հանդիպել ենք: Այսօր մի սեղանի շուրջ ենք նստում, երկուսս էլ 45 տարեկան ենք, սիրտս ճմլվում է… երկուսս էլ լռում ենք:

գնահատական:

7
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 303

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 6

Պիտակներ