#82 Խորամանկություն 15 May 2013

Հատուկ հղիացել եմ, որ հեշտ հանձնեմ պետական քննություններս ու դիպլոմ ստանամ:

գնահատական:

6
+
#81 Խռոց 10 May 2013

Ամուսինս սկսել է շատ ուժեղ խռացնել, անհնար է քնել, ոչինչ չի օգնում: Բժշկի գնալ չի ուզում ասում ա, որ ես ամեն ինչ չափազանցեցնում եմ:

գնահատական:

19
+
#80 ,,, 09 May 2013

Ամուսնացել եմ նախկինում անբարոյական աղջկա հետ ու շատ եմ փոշմանել :((

գնահատական:

14
+
#79 Գեյ ակումբ 09 May 2013

Ստիպված էի ընդունվել աշխատանքի գեյ ակումբում որպես թիկնապահ: Այնտեղ լավ վարձատրում են ու աշխատանքային գրաֆիկն էլ է հարմար: Չեք պատկերացնի ինչքան ծանոթներ եմ էդտեղ տեսել, երբ ինձ նկատում էին գլուխները կախում էին ու ինձ չտենալու էին տալիս, ոնցոր թե դա ինչ-որ բան է փոխում:

գնահատական:

8
+
#78 Բալերո 06 May 2013

Ես տղա եմ ու զբաղվում եմ բալետով: Եթե պապաս իմանա, ինձ տնից կհանի:

գնահատական:

9
+
#77 Անհետաքրքիր կյանք 06 May 2013

Այս կյանքը ինձ համար բոլորովին անհետաքրքիր ա: Ամեն օր ես նույն բանն եմ անում: Ես չունեմ նպատակներ, երազանքներ, մոտիվացիա: Ինձ ոչինչ չի ոգեշնչում: Զգում եմ ոնց եմ դանդաղ մահանում:

գնահատական:

14
+
#76 Կատակ 01 May 2013

Ծնվել եմ ապրիլի 1-ին: Ու ամեն անգամ ծնունդդ շնորհավորի տեղը ինձ ասում են՝ ապրիլի մեկդ շնորհավոր:

գնահատական:

5
+
#75 Ուղևորություն 01 May 2013

Երեկ գիշերում էի տատիկիս տանը, դրա համար ստիպված էի տաքսով գնալ: Տաքսիստը հաճելի տղա էր ու շատ սիրուն ժպիտ ուներ: Երբ ես դուրս եկա մեքենայից ու գնում էի դեպի համալսարան, նա ետևիցս կանչեց «կներեք, կներեք», երբ ես պտտվեցի, նա ասաց «իսկ գումարը չե՞ք ուզում տալ»: Էսպես ես դեռ հուսախափ չէի եղել:

գնահատական:

8
+
#74 Կարաոկե 30 Apr 2013

Մի քանի օր առաջ կարաոկեում ընկերուհուս ծնունդն էինք նշում, չգիտեմ ինչու ոչմեկ չէր զգուշացրել, որ էդտեղ միայն լավ ձայներ ունեցողներն են երգում, ամբողջ անձնակազմը ծիծաղում էր մեզ վրա:

գնահատական:

6
+
#73 Հայր 30 Apr 2013

Իմ հորը սպանել են, երբ ես 1 տարեկան էլ չկայի: Նա երկու տղաների էր բաժանում վեճի ժամանակ ու, ինչպես ասում է սպանողը, ինքը պատահական է կրակել հորս: Հաճելի է ուրիշներից լսել, որ ես շատ հրաշալի հայր եմ ունեցել, գեղեցիկ ու արժանապատիվ: Ես հիմա երազում եմ ամուսնանալ մի տղայի հետ, ով հայր կունենա, որ ես կարողանամ նրան ասել «պապա» ու նրան հարազատի պես սիրեմ:

գնահատական:

20
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ