#92 փողոցում ականջակալ մի կրեք 06 Sep 2013

Ես սիրում եմ մի տղայի, մենք հանդիպում էինք, հետո սկսեցինք չշփվել 5 ամիս էր նրան չէի տեսել, այսօր պատահական տեսա փողոցն անցնելիս, կանաչ լույսի տակ, նա ինձ կարծես բարևեց, իսկ ես ականջակալերով էի ու վստահ չէի, որ բարևել է ու չբարևեցի....

գնահատական:

34
+
#91 Ոչ մեկ տենց էլ չի իմանա 18 Jun 2013

Ես լեսբուհի եմ ու արդեն երեք տարի ընկերուհի ունեմ, ոչ ոք չգիտի դրա մասին, բացի մեզնից, բոլորը գիտեն ես ու ինքը ընկերուհիներ ենք ուղղակի: Մենք իրար հետ ենք վաղուց ապրում, ամեն անգամ աշխատանքի գնալուց մետրոյում նայում եմ մարդկանց ու մտածում եմ որ ոչ մեկ տենց էլ չի իմանա մեր մասին ու թե ինչքան ենք մենք իրար սիրում: Ու բալարը կասեն վառեք գոմիկներին, ես էլ էդ թվում որ կասկածի տակ չընկնեմ, բայց ոչ մեկ տենց էլ չի իմանա...

գնահատական:

51
+
#90 Վարպետ 12 Jun 2013

Ես հեռախոսներ սարքելու վարպետ եմ և աշխատում եմ այդ ոլորտում ու ամեն անգամ նոր պատվեր ստանալուց նստում ու մոտ մեկ ժամ նայում եմ հեռախոսի միջի նկարները: Մեկ մեկ նենց բաներ եմ տեսնում, որ օհօհօհօ….

գնահատական:

72
+
#89 Գեյ չեմ ուզում լինել 28 May 2013

Խնդրում եմ օգնեք ,ինձ դուր են գալիս տղաներ,ինչ սիրուն տղայի տեսնում եմ ուզում եմ իրա հետ առանձնանալ:Բայց ես չեմ ուզում էդ զզվելի գոմիկներից լինեմ:Ես ցանկությունը չեմ ուզում ունենալ տղաների հանդեպ:Խնդրում եմ խորհուրդ տվեք ինչպես անեմ որ տղաները ինձ դուր չգա՞ն:

գնահատական:

80
+
#88 Չհղի 20 May 2013

Ես ինադու չաղացել եմ ու փորս մեծացրել, իբր թե հղի եմ: Ապրում եմ մենակ: Ու ինքս ինձ ձևացնում եմ, որ ես հղի եմ, խոսում եմ փորիս հետ, ինձ դուր է գալիս հղի լինել: Ուզում եմ երեխա ունենալ:

գնահատական:

27
+
#87 Ամաչկոտ 20 May 2013

Մարդկանց մեջ սովորոբար ես շատ համեստ եմ ու ամաչկոտ, բայց տանը հայելու առաջ դառնում եմ սուպեր մեգա մերկամարուհի:

գնահատական:

19
+
#86 Ցանկություն 17 May 2013

Ես ցանկություն չունեմ ամուսնանալ, ես ցանկություն չունեմ շատ երեխաներ ունենալ, ես ուղղակի տղամարդ եմ ուզում:

գնահատական:

64
+
#85 Գաղտնի լեսբուհի 17 May 2013

Այսօր կարդացի քրոջս հաղորդագրությունները նրա հին ընկերուհիներից մեկի հետ, և հասկացա որ նրանք ավելին են եղել քանց ուղղակի ընկերներ,որ նրանց միջև "սեր" է եղել:Չնայած նրան որ քույրս արդեն վաղուց ամուսնացած է , ամուսինը նրան լավ չի վերաբերվում:Այդ պատճառով,բոլորը խղճում են քրոջս,բացի ինձնից,ասելով որ ամուսինը փչացրել է նրա կյանքը:Մայրիկիս եմ խղճում,չեմ կարղ պատմել կարդացածս:

գնահատական:

12
+
#84 Չի հասկանա 15 May 2013

Մտքումս մի միտք ա ծագել ուզում եմ ընկերուհուս ճակատին կնիք դնեմ "իմ սեփականությունն է" գրությամբ, բայց նա չի հասկանա:

գնահատական:

16
+
#83 Չաղ մարդիկ 15 May 2013

Փոքր ժամանակ մտածում էի, որ բոլոր չաղ մարդիկ հարուստ են: Շատ փող հետևաբար շատ սնունդ:

գնահատական:

7
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 300

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 4

Պիտակներ