Հատուկ հղիացել եմ, որ հեշտ հանձնեմ պետական քննություններս ու դիպլոմ ստանամ:
Ամուսինս սկսել է շատ ուժեղ խռացնել, անհնար է քնել, ոչինչ չի օգնում: Բժշկի գնալ չի ուզում ասում ա, որ ես ամեն ինչ չափազանցեցնում եմ:
Ստիպված էի ընդունվել աշխատանքի գեյ ակումբում որպես թիկնապահ: Այնտեղ լավ վարձատրում են ու աշխատանքային գրաֆիկն էլ է հարմար: Չեք պատկերացնի ինչքան ծանոթներ եմ էդտեղ տեսել, երբ ինձ նկատում էին գլուխները կախում էին ու ինձ չտենալու էին տալիս, ոնցոր թե դա ինչ-որ բան է փոխում:
Այս կյանքը ինձ համար բոլորովին անհետաքրքիր ա: Ամեն օր ես նույն բանն եմ անում: Ես չունեմ նպատակներ, երազանքներ, մոտիվացիա: Ինձ ոչինչ չի ոգեշնչում: Զգում եմ ոնց եմ դանդաղ մահանում:
Ծնվել եմ ապրիլի 1-ին: Ու ամեն անգամ ծնունդդ շնորհավորի տեղը ինձ ասում են՝ ապրիլի մեկդ շնորհավոր:
Երեկ գիշերում էի տատիկիս տանը, դրա համար ստիպված էի տաքսով գնալ: Տաքսիստը հաճելի տղա էր ու շատ սիրուն ժպիտ ուներ: Երբ ես դուրս եկա մեքենայից ու գնում էի դեպի համալսարան, նա ետևիցս կանչեց «կներեք, կներեք», երբ ես պտտվեցի, նա ասաց «իսկ գումարը չե՞ք ուզում տալ»: Էսպես ես դեռ հուսախափ չէի եղել:
Մի քանի օր առաջ կարաոկեում ընկերուհուս ծնունդն էինք նշում, չգիտեմ ինչու ոչմեկ չէր զգուշացրել, որ էդտեղ միայն լավ ձայներ ունեցողներն են երգում, ամբողջ անձնակազմը ծիծաղում էր մեզ վրա:
Իմ հորը սպանել են, երբ ես 1 տարեկան էլ չկայի: Նա երկու տղաների էր բաժանում վեճի ժամանակ ու, ինչպես ասում է սպանողը, ինքը պատահական է կրակել հորս: Հաճելի է ուրիշներից լսել, որ ես շատ հրաշալի հայր եմ ունեցել, գեղեցիկ ու արժանապատիվ: Ես հիմա երազում եմ ամուսնանալ մի տղայի հետ, ով հայր կունենա, որ ես կարողանամ նրան ասել «պապա» ու նրան հարազատի պես սիրեմ:
Կայքում
հատատված է՝ 300
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 4
Պիտակներ