Արդեն 2 տարի է, որ ես սիրում եմ իմ դասախոսին: Նա կասկածում է, բայց լռում է:
Երեկ միայնակությունից համարյա կես ժամ հայլու դիմաց ինքս ինձ հետ խոսում էի, ի՞նչ է կատարվում հետս:
Ծնունդիցս երեք շաբաթ առաջ հոգիս ուտում էր, թե ինչ եմ ուզում, որ ծնունդիս նվիրի, լռում ու ժպտում էի, ասում էի ինքդ մտածիր: Ծննդյանս օրը ոչ ծաղիկներ կային, ոչ նվեր, իսկ ես սպասում էի, մտածում էի, եթե 3 շաբաթ առաջ հարցնում էր, ուրեմն մի հետաքրքիր բան կանի...արեց...
Դու կոտրեցիր իմ սիրտը ու ես ատում եմ քեզ, բայց հենց քո ձայնը լսում եմ ինքստինքյան սկսում եմ ժպտալ.
Իմ եղբայրը տաքսի է քշում ու երբ մայրիկիս ինչ-որ տեղ է տանում, նրանից գումար է վերցնում, ես շատ եմ ամաչում իր համար:
Ամուսնուս հետ միասին ենք արդեն կես տարուց ավել, իսկ ես դեռևս կույս եմ: Ես նրան շատ եմ սիրում, նա էլ ինձ, բայց միևնույնն է, ամաչում եմ նրան ասել այդ մասին: Ամենացավալին այն է, որ ամուսնուս ծնողները անընդհատ հարցնում են, թե երբ եմ նրանց թոռնիկ պարգևելու:
Ես բոլորին ասում եմ որ հայրս մահացել է: Բայց իրականում նա ուրիշ կնոջ մոտ է գնացել, ինձ ու մամայիս թողնելուվ մենակ, երբ ես 16 տարեկան էի:
Ամուսնուս մորից գողացել եմ ոսկյա մատանի: Տանը աղմուկ բարձրացրեցին, սկսեցին ման գալ, պարզվում է դա պապական մատանի էր, իսկ ես այն արդեն լոմբարդ եմ հանձնել, շատ եմ ամաչում արարքիս համար:
Իմ ընկերը մեր բոլոր վեճերի ժամանակ սկսում է լացել, իսկ ես նեղվում եմ այդ փաստից ու չգիտեմ ինչ անեմ այդ դեպքերում:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 10
Պիտակներ