#1 Սուտասանը 12 Mar 2013

Իմ ընկերուհին ինձ խաբում է, ես շատ անգամ եմ դրանում համոզվել,բայց հոգուս մեջ չեմ կարող հավատալ, որովհետև ես նրան երբևիցե չեմ ստում և լիովին վստահում եմ:

գնահատական:

16
+
#21 Իդեալ 16 Mar 2013

Իմ պարամետրերը 90 * 61 * 93 Ամուսինս արգելում է ինձ ուտել, քանի որ նա կարծում է, որ ես, չաղ եմ. Սոված եմ

գնահատական:

15
+
#27 Խորթ Հայր 20 Mar 2013

4 տարի առաջ մայրս ինձ ասաց, որ հայրս իմ հարազատ հայրը չի, իսկ նա նույնիսկ չի կասկածում դրա մասին: Վերջերս տեսել եմ իմ կենսաբանական հոր նկարը, մենք շատ նման ենք: Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ոնց էսպես ապրեմ:

գնահատական:

14
+
#8 Պահպանակ 13 Mar 2013

26 տարեկան եմ.Ազատ.Այսօր մայրս պայուսակիս մէջ պահպանակներ գտավ և ասում է որ ես անբարո եմ.Ինչ կա դրա մեջ եթե իմ տարիքի աղջիկը մտածում է հետևանքների մասին.Մեղադրում է ,որ եթե ինչ որ մէկը իմանա այդ մասին իմ հետ ոչ մեկ չի ցանկանա ամուսնանալ

գնահատական:

14
+
#4 Ձանձրալի աշխատանք 12 Mar 2013

Իմ գաղտնիքը այդքան էլ վախենալու չէ:Ես աշխատում եմ օֆիսում և նստած չգիտեմ ինչով զբաղվեմ:Ես ունեմ մի շարք պարտականություններ, որոնց համար հարկավոր է առնվազն մեկ-մեկուկես ժամ առավոտյան, իսկ հետո ևս յոթ ժամ պետք է նստեմ և ձևացնեմ որ աշխատում եմ:Մոնիտորս դրված է այնպես,որ կոլեգաներս տեսնում են ինչով եմ զբաղվում և հնարավորություն չունեմ խաղ խաղալու կամ ֆիլմ դիտելու:Ես ուզում եմ աշխատել,բայց աշխատանք չկա:Գրում եմ այստեղ ձանձրույթից ելնելով:

գնահատական:

14
+
#20 Խաղացող 16 Mar 2013

Իմ ընկերը անընդհատ զբաղված է հեռախոսային խաղերով, ես ատում եմ դա, ուզում եմ, որ նա այդ ժամանակը ինձ հետ անցկացնի, ոչ թե իր խաղերի, որ ինձ գրկի, համբուրի...բայց նա խաղում է: Ես նրան հանգիստ հարցնում եմ, - երևի բավական է խաղաս, իսկ նա պատասխանում է,- ինչով եմ քեզ խանգարում:

գնահատական:

13
+
#14 Անպատասխան սեր 15 Mar 2013

Դուք երբևե սոցիալական կայքում չեք գրել մի այնպիսի հաղորդագրություն, որտեղ ներդրել եք ձեր ամբողջ սիրտն ու հոգին, որը գրելուց շատ խորն եք մտածել ամեն բառի շուրջ: Եվ հաղորդագրությունը, այսպես թե այնպես, ակընկալու էր որևէ պատասխան: Իսկ հետո նա կարդում է այդ հաղորդագրությունը ու... ու վերջ, պատասխան չկա, մեկ ժամ, երկու ժամ ... բայց նա դեռ օնլայն է:

գնահատական:

13
+
#37 Վիրտուալ կյանք 26 Mar 2013

Չգիտեմ սա երևի ինչ-որ հոգեբանական շեղում է, բայց ես սիրում եմ վիրտուալ կյանքով ապրել: Ես կարող եմ ժամերով նստել համակարգչի առաջ, գրվել տարբեր տղաների հետ, վիրտուալ ֆլրիտ անեմ իրենց հետ, բայց ես երբեք ցանկություն չեմ ունենում նրանց հետ բնականից հանդիպել: Ես 18 տարեկան եմ, գեղեցիկ աղջիկ եմ, կոմպլեքսներ էլ չունեմ, բաըց բնական շփումը ինձ չի ձգում:

գնահատական:

12
+
#18 Ես չաղ եմ 17 Mar 2013

Ես չաղ եմ, նիհարում եմ, երկու տարվա ընթացքում արդեն նիհարել եմ 20 կգ., բայց իդեալական քաշի հասնելու համար դեռ շատ կա՝ մարզանքներ, դիետա և այլն, այո, ես հպարտանում եմ այն արդյունքով, որին հասել եմ: Իսկ իմ լավագույն ընկերը մի օր ինձ ասաց, որ ինձ գեղեցկուհու տեղ եմ դրել, չնայած որ իրականում չաղ ու գեշ եմ: Այդ օրվանից ինքնագնահատականս շատ է ընկել: Խնդրում եմ օգնեք ինձ, քանի դեռ մի տորթ չեմ կերել:

գնահատական:

12
+
#33 Գրազ 24 Mar 2013

Ինտերնետով մի աղջկա հետ ծանոթացա, համեստ, սիրուն, խելացի, կենսուրախ, մի խոսքով՝ ինչպես, որ երազում էի, սիրահարվեցի, իսկ նա 2 ամիս հետո ասաց, որ նա լեսբուհի է, իսկ այն ամենը, ինչ մեր միջև տեղի եր ունեցել, ուղակի գրազի արդյունք է, ասաց, որ ընկերուհիրեի հետ գրազ էր եկել, որ նա չի կարող տղու հետ լինել 2 ամսից ավել:

գնահատական:

11
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 303

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 2

Պիտակներ