Իմ սիրելի՟: կյանքը կարող է լինել բարդ, շփոթեցնող եւ լի գայթակղություններով: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Որքան հեշտ է սխալվել, ափսոսալ, նույն սխալը կրկնել եւ ի վերջո դառնալ անտարբեր այդ սխալի նկատմամբ այն աստիճան, որ սխալը դառնում է նոր իրականություն: Լավ նորություն ունեմ: Հիսուս Քրիստոսը հարություն է առել մահացածներից: Ոչ նրա համար որ դառնա հեքիաթային մի կերպար, այլ որ ես ու դու երկրորդ հնարավորություն ստանանք կյանքը նորից սկսելու: Սակայն ո՞վ է այս Հիսուսը որ մեր ազգը իրեն կոչում է Իր անունով: Աստվածաշունչը ասում է որ Հիսուս Քրիստոսը կյանքի հացն է կենդանի ջրերի աղբյուրը: Նա ով գալիս է Տիրոջ մոտ երբեք չի սովվի եւ երբեք չի ծարավի: Իմ բարեկամ քաղցը եւ ծարավը իմ եւ քո կարիքների մասին է: Եթե դու մեծ կարիք ունես քո հոգին քաղցած է եւ եթե չէս կարողանում գտնել խաղաղություն քո հոգին ծարավ է եւ եթե վախենում ես ինչ-որ բանից քո հոգին Հիսուսի կարիքն ունի փոթորիկը հանդարտեցնելու համար: Աստված ստեղծեց ձեզ որովհետեւ Նա քեզ սիրեց անվերապահ սիրով: Այդ սերը շատ անգամ գերազանցում է այն սիրուն որ մայրը տածում է իր նորածին երեխայի նկատմամբ: Աստված այնքան սիրեց քեզ եւ ինձ որ ուղարկեց իր միածին որդուն Հիսուսին խաչի վրա մահանալու համար, որ ով նրան հավատա ժառանգի հավիտենական կյանք Տիրոջ թագավորությունում: Անկախ նրանից թե ինչի միջով ես անցնում հիշիր որ Աստված փափագում է որ դու վերադառնաս իր մոտ ինչպես հայրը ցանկանում է տեսնել որդուն երկար բացակայությունից հետո: Իրական երջանկության եւ ամբողջականության բանալին Հիսուս Քրիստոսն է: Եթե ճնշված ես եթե միայնակ ես զգում կամ հիվանդություն ունես կանչիր Տեր Հիսուսի անունը եւ նա կազատի ձեզ, քանի որ նա հավատարիմ է: Եթե ցանկանում ես հաշտվել Ասչո հետ խնդրում եմ կրկնիր այս աղոթքը. "Հայր Աստված ես գիտակցում եմ, որ ես մեղավոր եմ և որ իմ մեղքը բաժանում է ինձ Քեզանից: Ես զղջումեմ իմ բոլոր մեղքերի համար եւ խոստովանում եմ, որ Հիսուս Քրիստոսն է իմ Տերը եւ իմ Փրկիչը։ Տեր Հիսուս արի իմ սիրտի մեջ:" Խնդրում եմ կրկնիր այս աղոթքը ամեն անգամ, երբ ճնշված կամ միայնակ ես զգում կամ վախն է կրկին այցելել:Եթե արեցիր այս աղոթքը Աստված օրհնի քեզ: Թող Տերը օրհնի քեզ եւ պահպանի բոլոր փործություններից: Խաղաղություն բոլորին:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 3
Պիտակներ