Այսօր կարդացի քրոջս հաղորդագրությունները նրա հին ընկերուհիներից մեկի հետ, և հասկացա որ նրանք ավելին են եղել քանց ուղղակի ընկերներ,որ նրանց միջև "սեր" է եղել:Չնայած նրան որ քույրս արդեն վաղուց ամուսնացած է , ամուսինը նրան լավ չի վերաբերվում:Այդ պատճառով,բոլորը խղճում են քրոջս,բացի ինձնից,ասելով որ ամուսինը փչացրել է նրա կյանքը:Մայրիկիս եմ խղճում,չեմ կարղ պատմել կարդացածս:
Մտքումս մի միտք ա ծագել ուզում եմ ընկերուհուս ճակատին կնիք դնեմ "իմ սեփականությունն է" գրությամբ, բայց նա չի հասկանա:
Փոքր ժամանակ մտածում էի, որ բոլոր չաղ մարդիկ հարուստ են: Շատ փող հետևաբար շատ սնունդ:
Հատուկ հղիացել եմ, որ հեշտ հանձնեմ պետական քննություններս ու դիպլոմ ստանամ:
Ամուսինս սկսել է շատ ուժեղ խռացնել, անհնար է քնել, ոչինչ չի օգնում: Բժշկի գնալ չի ուզում ասում ա, որ ես ամեն ինչ չափազանցեցնում եմ:
Ստիպված էի ընդունվել աշխատանքի գեյ ակումբում որպես թիկնապահ: Այնտեղ լավ վարձատրում են ու աշխատանքային գրաֆիկն էլ է հարմար: Չեք պատկերացնի ինչքան ծանոթներ եմ էդտեղ տեսել, երբ ինձ նկատում էին գլուխները կախում էին ու ինձ չտենալու էին տալիս, ոնցոր թե դա ինչ-որ բան է փոխում:
Այս կյանքը ինձ համար բոլորովին անհետաքրքիր ա: Ամեն օր ես նույն բանն եմ անում: Ես չունեմ նպատակներ, երազանքներ, մոտիվացիա: Ինձ ոչինչ չի ոգեշնչում: Զգում եմ ոնց եմ դանդաղ մահանում:
Ծնվել եմ ապրիլի 1-ին: Ու ամեն անգամ ծնունդդ շնորհավորի տեղը ինձ ասում են՝ ապրիլի մեկդ շնորհավոր:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ