Վաղուց արդեն վախենում եմ թռչել ինքնաթիռով, ինձ մոտ ուղղակի խուճապ է սկսվում: Սկսում եմ ինքնստինքյան ճչալ, մարդիկ ծիծաղում են վրաս, իսկ ես շարունակում եմ լաց լինել ու գոռալ, իսկ հետո շատ եմ ամաչում արածներիցս: Չգիտեմ ինչ անեմ:
Ինտերնետով մի աղջկա հետ ծանոթացա, համեստ, սիրուն, խելացի, կենսուրախ, մի խոսքով՝ ինչպես, որ երազում էի, սիրահարվեցի, իսկ նա 2 ամիս հետո ասաց, որ նա լեսբուհի է, իսկ այն ամենը, ինչ մեր միջև տեղի եր ունեցել, ուղակի գրազի արդյունք է, ասաց, որ ընկերուհիրեի հետ գրազ էր եկել, որ նա չի կարող տղու հետ լինել 2 ամսից ավել:
Երեկ միայնակությունից համարյա կես ժամ հայլու դիմաց ինքս ինձ հետ խոսում էի, ի՞նչ է կատարվում հետս:
Հանդիպում էի մի աղջկա հետ, մի օր հասկացանք, որ իրար համար չենք մենք: 2 տարի չէինք տեսել իրար: Պատահաբար հանդիպեցինք տրանսպորտում, խոսեցինք, սրճարանում նստեցինք , ես նայում էի իր վրա ու ինքս ինձ մտածում, թե ինչքան հիմար էի, որ բաց եմ թողել նրան, որորվհետեվ նա այն աղջիկն է ում հետ ես կանցկացնեի ամբողջ կյանքս ու ուզում եմ, որ նա իմ երեխաների մայրը լինի: բայց գիտեմ, որ դա անհնար է որովհետեվ նա 3 ամիս առաջ ամուսնացել է ու հղի է:
Իմ եղբայրը տաքսի է քշում ու երբ մայրիկիս ինչ-որ տեղ է տանում, նրանից գումար է վերցնում, ես շատ եմ ամաչում իր համար:
Հաճախ կարդում եմ այս գաղտնիքները ու գիտակցում, որ իմ կյանքը շատ անհետաքրքիր ու ձանձրալի է:
Երբ համբուրում եմ ամուսնուս, պատկերացնում եմ, որ իմ նախկին սերն է, շատ եմ վախում հանկարծ անունները չշփոթեմ:
Ծնունդիցս երեք շաբաթ առաջ հոգիս ուտում էր, թե ինչ եմ ուզում, որ ծնունդիս նվիրի, լռում ու ժպտում էի, ասում էի ինքդ մտածիր: Ծննդյանս օրը ոչ ծաղիկներ կային, ոչ նվեր, իսկ ես սպասում էի, մտածում էի, եթե 3 շաբաթ առաջ հարցնում էր, ուրեմն մի հետաքրքիր բան կանի...արեց...
4 տարի առաջ մայրս ինձ ասաց, որ հայրս իմ հարազատ հայրը չի, իսկ նա նույնիսկ չի կասկածում դրա մասին: Վերջերս տեսել եմ իմ կենսաբանական հոր նկարը, մենք շատ նման ենք: Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ոնց էսպես ապրեմ:
Ամուսնուս հետ միասին ենք արդեն կես տարուց ավել, իսկ ես դեռևս կույս եմ: Ես նրան շատ եմ սիրում, նա էլ ինձ, բայց միևնույնն է, ամաչում եմ նրան ասել այդ մասին: Ամենացավալին այն է, որ ամուսնուս ծնողները անընդհատ հարցնում են, թե երբ եմ նրանց թոռնիկ պարգևելու:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ