Դուք երբևե սոցիալական կայքում չեք գրել մի այնպիսի հաղորդագրություն, որտեղ ներդրել եք ձեր ամբողջ սիրտն ու հոգին, որը գրելուց շատ խորն եք մտածել ամեն բառի շուրջ: Եվ հաղորդագրությունը, այսպես թե այնպես, ակընկալու էր որևէ պատասխան: Իսկ հետո նա կարդում է այդ հաղորդագրությունը ու... ու վերջ, պատասխան չկա, մեկ ժամ, երկու ժամ ... բայց նա դեռ օնլայն է:
Ես սիրահարվել եմ իմ լավագույն ընկերոջ ընկերուհուն, ընկերուհին էլ անտարբեր չի իմ նկատմամբ: Արդեն մի շաբաթ է այ էսպես տանջվում եմ, չգիտեմ ինչ անեմ, պահպանեմ ընկերությունս, թե սերս:
Արդեն 2 տարի է, որ ես սիրում եմ իմ դասախոսին: Նա կասկածում է, բայց լռում է:
Այսօր փողոցում տեսա աղջկա ով գրկախառնված քայլում էր սևամորթ տղայի հետ: Այնքան վիրավորական է որ նրան էլ ինձ էլ հայ են համարում: Ոնցа կարելի ?!!!
Հանդիպում եմ մի տղայի հետ:Նա մտածում է, որ նա իմ առաջին տղամարդն է:Սակայն, եթե ճիշտն ասեմ 13-րդն է :
Ես 24 տարեկան եմ,մեկ տարի է ինչ ամուսնացած եմ:Իմ հետ ժամանակ անցկացնելու փոխարեն ամուսինս ամբողջ օրը Վառքրաֆտ է խաղում:Սեքս չկա, արժանի ուշադրություն ևս:Երեկ երբ նա գնաց զուգարան ես ջնջեցի նրա խաղի գործող անձին: Հիմա նստած եմ կոտրված քթով և ուռած շուրթով:
Մեկ շաբաթ առաջ մայրիկիցս իմացա մեր բարեկամների գաղտնիքը,որի մասին ոչ մեկ նույնիսկ չի կասկածում: Հայրս հարազատ քույր ունի,ով ամուսնացած է և ունի երկու երեխա:Պարզվում է,որ այդ երեխաները ամուսնուց չեն,քանի վոր նա անկարող է երեխաներ ունենալ:Ավելին,այդ երեխաները տարբեր տղամարդկանցից են: Հիմա վախենում եմ,չգիտեմ կարող եմ այդ գաղտնիքը պահել և չասել այդ մասին հորաքրոջս երեխաներին:
Ապրւմ էմ ամուսնուս հէտ 15 տարի.Անհաջող ամուսնւթյուն էր,բայց երեխաներիս համար ամենին համբերատար էի.Մեկ տարի արաջ սիրահարվեցի ամուսնւս ընկերոջը, սիրահարվեցի խելագառի պես.Նա էլ էր խոստովանում որ շատ է սիրւմ ինձ.Հանդիպում էինք չնայած որ նա ունէր ընկերուհի, բայց ասում էր վոր չի ուզում ամուսնանալ նրա հետ, քանի որ նա հիմարի մեկն է.Արդյունքւմ նա այսօր ամուսնանւմ է այդ աղջկա հետ, իսկ հիմարի դերւմ էս եմ.Համոզվեցի,սեր գոյություն չունի,վերջ.
26 տարեկան եմ.Ազատ.Այսօր մայրս պայուսակիս մէջ պահպանակներ գտավ և ասում է որ ես անբարո եմ.Ինչ կա դրա մեջ եթե իմ տարիքի աղջիկը մտածում է հետևանքների մասին.Մեղադրում է ,որ եթե ինչ որ մէկը իմանա այդ մասին իմ հետ ոչ մեկ չի ցանկանա ամուսնանալ
Իմ գաղտնիքը այդքան էլ վախենալու չէ:Ես աշխատում եմ օֆիսում և նստած չգիտեմ ինչով զբաղվեմ:Ես ունեմ մի շարք պարտականություններ, որոնց համար հարկավոր է առնվազն մեկ-մեկուկես ժամ առավոտյան, իսկ հետո ևս յոթ ժամ պետք է նստեմ և ձևացնեմ որ աշխատում եմ:Մոնիտորս դրված է այնպես,որ կոլեգաներս տեսնում են ինչով եմ զբաղվում և հնարավորություն չունեմ խաղ խաղալու կամ ֆիլմ դիտելու:Ես ուզում եմ աշխատել,բայց աշխատանք չկա:Գրում եմ այստեղ ձանձրույթից ելնելով:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ