Իմ ընկերը մեր բոլոր վեճերի ժամանակ սկսում է լացել, իսկ ես նեղվում եմ այդ փաստից ու չգիտեմ ինչ անեմ այդ դեպքերում:
Սիրում էի նրան, նա էլ ինձ: Օրերից մի օր մի ուրիշ աղջիկ իրենից հղիացավ, իսկ նա որպես իսկական տղամարդ ամուսնացավ այդ աղջկա հետ, 2 ամիս առաջ նրանք աղջիկ ունեցան, որին իմ անունը տվեց, իմ պատվին:
Ես բոլորին ասում եմ որ հայրս մահացել է: Բայց իրականում նա ուրիշ կնոջ մոտ է գնացել, ինձ ու մամայիս թողնելուվ մենակ, երբ ես 16 տարեկան էի:
Ես չաղ եմ, նիհարում եմ, երկու տարվա ընթացքում արդեն նիհարել եմ 20 կգ., բայց իդեալական քաշի հասնելու համար դեռ շատ կա՝ մարզանքներ, դիետա և այլն, այո, ես հպարտանում եմ այն արդյունքով, որին հասել եմ: Իսկ իմ լավագույն ընկերը մի օր ինձ ասաց, որ ինձ գեղեցկուհու տեղ եմ դրել, չնայած որ իրականում չաղ ու գեշ եմ: Այդ օրվանից ինքնագնահատականս շատ է ընկել: Խնդրում եմ օգնեք ինձ, քանի դեռ մի տորթ չեմ կերել:
Երեկ երթուղայինում գտել եմ iphone 5: Եկա տուն, իսկ այդ հեռախոսի վրա արդեն շատ բաց թողնված զանգեր կային: Մտածեցի ինչ լինում է լինի, կոնտակտների մեջ գտա ՏՈՒՆ անվան տակի համարը ու զանգեցի, տիրոջը ասացի, որ հեռախոսն ինձ մոտ է, այնպես շնորհակալ էր, որ ես նույնիսկ ամաչեցի:
Շատ երկար ժամանակ սիրում էի մի տղայի, մածում էի, որ նա անպատասխան չի թողնի զգացմունքներս… բայց ոչ, ոչևէ ուշադրության ես չարժանացա: Մի քանի տարի հետո, երբ ես արդեն ամուսնացած էի, ունեցել էի 2 երեխա, բոլորովին պատահական փողոցում հանդիպեցի նրան: Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց. - ես քեզ երկար ժամանակ է սիրում եմ, բայց տեսնելով, որ սերս անփոխադարձ է, ես լռում էի…
Ես գտել եմ այն տղային ում հետ կցանկանամ ապրել մինչև կյանքիս վերջ ու դա փոխադարձ է, բայց ծնողներս ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ դեմ են, չեմ հասկանում ինչու պիտի մեկ սիրելի մարդու համար կորցնեմ երկու սիրելի մարդկանց, որոնց պակաս չեմ սիրում:
Իմ ընկերը անընդհատ զբաղված է հեռախոսային խաղերով, ես ատում եմ դա, ուզում եմ, որ նա այդ ժամանակը ինձ հետ անցկացնի, ոչ թե իր խաղերի, որ ինձ գրկի, համբուրի...բայց նա խաղում է: Ես նրան հանգիստ հարցնում եմ, - երևի բավական է խաղաս, իսկ նա պատասխանում է,- ինչով եմ քեզ խանգարում:
Իմ պարամետրերը 90 * 61 * 93 Ամուսինս արգելում է ինձ ուտել, քանի որ նա կարծում է, որ ես, չաղ եմ. Սոված եմ
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ