Արդեն 2 տարի է, որ ես սիրում եմ իմ դասախոսին: Նա կասկածում է, բայց լռում է:
Վերջ... Ավարտվեց անսկիզբ ու անավարտ պատմության մի հատորը... Դու վախենում ես վհուկներից... Ու ճիշտ ես անում, վախեցի՛ր հարվածից որ վաղն ես զգալու... Կախարդներին նեղացնել չի կարելի... Դու չես ուզում տեսնել ինձ. դիվական գայթակղությունը պարուրում ա քեզ, ու դու ուզում ես ձերբազատվել նրանից ով տիեզերքում ա կնքված որպես քո ստվեր, իսկ ստվերը ամենուր ա անգամ էնտեղ որտեղ լույսը ամենապայծառնա...
Մեր Հայրենիք, ազատ անկախ, Որ ապրել է դարե դար Իր որդիքը արդ կանչում են Ազատ, անկախ Հայաստան։ Ահա եղբայր քեզ մի դրոշ, Զոր իմ ձեռքով գործեցի Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի։ Նայիր նրան երեք գույնով, Նվիրական մեկ նշան Թող փողփողի թշնամու դեմ Թող միշտ պանծա Հայաստան։ Ամենայն տեղ մահը մի է Մարդ մի անգամ պի՛տ մեռնի, Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի.
բարև բոլորին,,,ես 15 տարեկան տղա եմ: Ինձ չափազանց մենակ եմ զգում, երբեմն թվում է,թե դեպրեսիայի մեջ եմ...պատճառն այն է, որ ոչ ոք չի ուզում ինձ լսել, հաճախ կարիք եմ ունենում ինչ-որ մեկի հետ կիսվելու այնպիսի հարցերով որոնցով չեմ կարող կիսվել ծնողներիս հետ,բայց ընկերներս միշտ ակնհայտ կերպով փոխում են թեման...ես միշտ լսողի դերում եմ,խորհրդատուի,,,բայց ոչ ոք չի ցանկանում լսել ինձ: Այսպես ասած՝ nobody want to hear me and understand
Ծնվել եմ ապրիլի 1-ին: Ու ամեն անգամ ծնունդդ շնորհավորի տեղը ինձ ասում են՝ ապրիլի մեկդ շնորհավոր:
Կրծքերիս ծայրերը մազոտ են, բայց դե ես աղջիկ եմ :( Եվ ամեն անգամ սափրվելիս ստիպված դրանք ել եմ սափրում:Պատկերացնում եմ թե ոնց է լինելու երբ երեխաներիս կրծքով կերակրեմ:Ամոթ է և ծիծաղելի:
Ամառ էր,որոշեցի հանդիպել մի աղջկա:Հանդիպման ժամանակ կիսաշրջազգեստը մի քիչ բարձրացավ և ես նկատեցի, որ նրա ոտքերը ծնկից վերև սափրված չէն: Հեռացա և այլեոս չեմ շբվում նրա հետ:Վերջերս տեսա նրան, բոլորին նա դուր է գալիս,իսկ ես երբ հիշում եմ տեսածս, մի տեսակ զզվանք է առաջանում մոտս:
Երբ ես վիճում էի տանեցիներիս հետ, վերցնում էի դանակը ու սկսում էի ձեռքերս կտրտել: Հիմա ձեռքերիս վրա շատ սպիեր կան, չգիտեմ թե ինչի էի դա անում, բայց ամեն մի սպին ասում է, որ ես շատ վատ վիճակում եմ եղել այդ ժամանակ: Ես արդեն մեծացել եմ ու էլ այդպիսի բաներ չեմ անում, բայց երբ նայում եմ դրանց հիշում եմ՝ ես ինչքան վատ էի ինձ զգում:
Ես ընկերուհի ունեմ, նա շատ լավն ա, իր հետ շատ հետաքրքիր ա, ուզում ա, որ ամուսնանանք, բայց ես արդեն 2 տարի է գժվում եմ ընկերոջս ընկերուհու համար: Ես տառապում եմ, բայց ընկերոջս մատնել չեմ կարող ու հետո էլ դա բան չի փոխի:
Երեխա ժամանակ միշտ երազում էի հովհանոցով պատուհանից թռչեմ, ինձ թվում էր կպահի:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ