Չեմ կարողանում հասարակական վայրերում հանգիստ բանան ուտել, ինձ հիմար եմ զգում:
Ես սիրում եմ զույգերի հարաբերությունները խառնել: սիրում եմ աղջկան դեպի ինձ քաշել, իսկ հետո թողնել, ես համարում եմ, որ նորմալ աղջիկը չի թողնի սիրած մարդուն, իսկ նորմալ աղջիկ ինձ պետք չի:
Երեկ միայնակությունից համարյա կես ժամ հայլու դիմաց ինքս ինձ հետ խոսում էի, ի՞նչ է կատարվում հետս:
Ծնունդիցս երեք շաբաթ առաջ հոգիս ուտում էր, թե ինչ եմ ուզում, որ ծնունդիս նվիրի, լռում ու ժպտում էի, ասում էի ինքդ մտածիր: Ծննդյանս օրը ոչ ծաղիկներ կային, ոչ նվեր, իսկ ես սպասում էի, մտածում էի, եթե 3 շաբաթ առաջ հարցնում էր, ուրեմն մի հետաքրքիր բան կանի...արեց...
Արդեն 2 տարի է, որ ես սիրում եմ իմ դասախոսին: Նա կասկածում է, բայց լռում է:
Ծնվել եմ ապրիլի 1-ին: Ու ամեն անգամ ծնունդդ շնորհավորի տեղը ինձ ասում են՝ ապրիլի մեկդ շնորհավոր:
Կրծքերիս ծայրերը մազոտ են, բայց դե ես աղջիկ եմ :( Եվ ամեն անգամ սափրվելիս ստիպված դրանք ել եմ սափրում:Պատկերացնում եմ թե ոնց է լինելու երբ երեխաներիս կրծքով կերակրեմ:Ամոթ է և ծիծաղելի:
Ամառ էր,որոշեցի հանդիպել մի աղջկա:Հանդիպման ժամանակ կիսաշրջազգեստը մի քիչ բարձրացավ և ես նկատեցի, որ նրա ոտքերը ծնկից վերև սափրված չէն: Հեռացա և այլեոս չեմ շբվում նրա հետ:Վերջերս տեսա նրան, բոլորին նա դուր է գալիս,իսկ ես երբ հիշում եմ տեսածս, մի տեսակ զզվանք է առաջանում մոտս:
Երբ ես վիճում էի տանեցիներիս հետ, վերցնում էի դանակը ու սկսում էի ձեռքերս կտրտել: Հիմա ձեռքերիս վրա շատ սպիեր կան, չգիտեմ թե ինչի էի դա անում, բայց ամեն մի սպին ասում է, որ ես շատ վատ վիճակում եմ եղել այդ ժամանակ: Ես արդեն մեծացել եմ ու էլ այդպիսի բաներ չեմ անում, բայց երբ նայում եմ դրանց հիշում եմ՝ ես ինչքան վատ էի ինձ զգում:
Ես ընկերուհի ունեմ, նա շատ լավն ա, իր հետ շատ հետաքրքիր ա, ուզում ա, որ ամուսնանանք, բայց ես արդեն 2 տարի է գժվում եմ ընկերոջս ընկերուհու համար: Ես տառապում եմ, բայց ընկերոջս մատնել չեմ կարող ու հետո էլ դա բան չի փոխի:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 3
Պիտակներ