Աղջիկս ամուսնանում է իմ նախկին ընկերոջ տղայի հետ: Իմ և նրա բաժանումը շատ ցավոտ էր: 7 տարի հանդիպել ենք: Այսօր մի սեղանի շուրջ ենք նստում, երկուսս էլ 45 տարեկան ենք, սիրտս ճմլվում է… երկուսս էլ լռում ենք:
Կրծքերս շատ փոքր են : Այդ պատճառով շատ եմ կոմպլեքսավորվում և միշտ ուրախանում եմ երբ ֆիլմերում փոքր կրծքերով դերասանւհիներ են նկարահանվում:
Վաղուց արդեն վախենում եմ թռչել ինքնաթիռով, ինձ մոտ ուղղակի խուճապ է սկսվում: Սկսում եմ ինքնստինքյան ճչալ, մարդիկ ծիծաղում են վրաս, իսկ ես շարունակում եմ լաց լինել ու գոռալ, իսկ հետո շատ եմ ամաչում արածներիցս: Չգիտեմ ինչ անեմ:
Սիրում էի նրան, նա էլ ինձ: Օրերից մի օր մի ուրիշ աղջիկ իրենից հղիացավ, իսկ նա որպես իսկական տղամարդ ամուսնացավ այդ աղջկա հետ, 2 ամիս առաջ նրանք աղջիկ ունեցան, որին իմ անունը տվեց, իմ պատվին:
Ես գտել եմ այն տղային ում հետ կցանկանամ ապրել մինչև կյանքիս վերջ ու դա փոխադարձ է, բայց ծնողներս ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ դեմ են, չեմ հասկանում ինչու պիտի մեկ սիրելի մարդու համար կորցնեմ երկու սիրելի մարդկանց, որոնց պակաս չեմ սիրում:
Հատուկ հղիացել եմ, որ հեշտ հանձնեմ պետական քննություններս ու դիպլոմ ստանամ:
Մի քանի օր առաջ կարաոկեում ընկերուհուս ծնունդն էինք նշում, չգիտեմ ինչու ոչմեկ չէր զգուշացրել, որ էդտեղ միայն լավ ձայներ ունեցողներն են երգում, ամբողջ անձնակազմը ծիծաղում էր մեզ վրա:
Ունեմ զույգ աղջիկներ:Ամուսինս նրանց շատ է սիրում, բայց երազում է տղայի մասին:Նորից փորձեցինք:Այսօր եղանք բժշկի մոտ,նորց աղջիկ է:Ամուսինս ասաց կունենամ այնքան միչև տղա չլինի:
Ես գումար էի հավաքում, որ մամայիս նվեր առնեմ…հավաքում էի արդեն 2 տարի, որ 50 ամյակին նվեր անեմ: Ամեն ինչում խնայում էի: Փողերն էլ պահում էի հասարակ տուփի մեջ, իսկ մաման վերցրել ու գցել է աղբարկղը այդ տուփը:
Չեմ կարողանում հասարակական վայրերում հանգիստ բանան ուտել, ինձ հիմար եմ զգում:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ