Ես ոչ մի կերպ չեմ կարողանում նիհարել, ու դա ինձ խանգառումա աշխատանքում ու հարաբերություններում... էլ չգիտեմ ինչ անեմ, որ նիհարեմ,
Իմ հորը սպանել են, երբ ես 1 տարեկան էլ չկայի: Նա երկու տղաների էր բաժանում վեճի ժամանակ ու, ինչպես ասում է սպանողը, ինքը պատահական է կրակել հորս: Հաճելի է ուրիշներից լսել, որ ես շատ հրաշալի հայր եմ ունեցել, գեղեցիկ ու արժանապատիվ: Ես հիմա երազում եմ ամուսնանալ մի տղայի հետ, ով հայր կունենա, որ ես կարողանամ նրան ասել «պապա» ու նրան հարազատի պես սիրեմ:
Մեկ շաբաթ առաջ մայրիկիցս իմացա մեր բարեկամների գաղտնիքը,որի մասին ոչ մեկ նույնիսկ չի կասկածում: Հայրս հարազատ քույր ունի,ով ամուսնացած է և ունի երկու երեխա:Պարզվում է,որ այդ երեխաները ամուսնուց չեն,քանի վոր նա անկարող է երեխաներ ունենալ:Ավելին,այդ երեխաները տարբեր տղամարդկանցից են: Հիմա վախենում եմ,չգիտեմ կարող եմ այդ գաղտնիքը պահել և չասել այդ մասին հորաքրոջս երեխաներին:
Մարդկանց մեջ սովորոբար ես շատ համեստ եմ ու ամաչկոտ, բայց տանը հայելու առաջ դառնում եմ սուպեր մեգա մերկամարուհի:
Ամուսինս սկսել է շատ ուժեղ խռացնել, անհնար է քնել, ոչինչ չի օգնում: Բժշկի գնալ չի ուզում ասում ա, որ ես ամեն ինչ չափազանցեցնում եմ:
Սոցիալական ցացնցում ծանոթացա մի տղայի հետ, հանդիպեցինք, շատ հավանեցի իրան ու սկսեցինք ընկերություն անել: Որոշ ժամանակ անց հայտարարում է, որ ինքը համասեռամոլ է, բայց առաջարկում է իր հետ ամուսնանամ ու դա բացատրում է նրանով, որ ուզում է վերջ դնի ծնողների՝ իր համար հարսնացուի փնտրտուքներին: Բա՞ սեքսը, բա՞ սերը: Այս հարցերին նա պատասխանում է, որ ժամանակն է ես մեծանամ, իսկ ինքը սիրում է ուրիշին:
Այսօր առաջին անգամ այցելեցի սթրիփթիզ գիշերային ակումբ ընկերոջս ծնունդին:Միաժամանակ էլ իմացա որտեղ և ինչ է աշխատում ընկերուհիս:
Ես շատ շուտ եմ սիրահարվում, բայց շուտ էլ անցնում է, ինձ թվում է երբեք չեմ սիրել, վախենում եմ, որ չեմ ել սիրի :(
Մտքումս մի միտք ա ծագել ուզում եմ ընկերուհուս ճակատին կնիք դնեմ "իմ սեփականությունն է" գրությամբ, բայց նա չի հասկանա:
Իմ ընկերուհին ինձ խաբում է, ես շատ անգամ եմ դրանում համոզվել,բայց հոգուս մեջ չեմ կարող հավատալ, որովհետև ես նրան երբևիցե չեմ ստում և լիովին վստահում եմ:
Կայքում
հատատված է՝ 303
այսօր՝ 0
դիտարկման մեջ՝ 6
Պիտակներ