#79 Գեյ ակումբ 09 May 2013

Ստիպված էի ընդունվել աշխատանքի գեյ ակումբում որպես թիկնապահ: Այնտեղ լավ վարձատրում են ու աշխատանքային գրաֆիկն էլ է հարմար: Չեք պատկերացնի ինչքան ծանոթներ եմ էդտեղ տեսել, երբ ինձ նկատում էին գլուխները կախում էին ու ինձ չտենալու էին տալիս, ոնցոր թե դա ինչ-որ բան է փոխում:

գնահատական:

8
+
#75 Ուղևորություն 01 May 2013

Երեկ գիշերում էի տատիկիս տանը, դրա համար ստիպված էի տաքսով գնալ: Տաքսիստը հաճելի տղա էր ու շատ սիրուն ժպիտ ուներ: Երբ ես դուրս եկա մեքենայից ու գնում էի դեպի համալսարան, նա ետևիցս կանչեց «կներեք, կներեք», երբ ես պտտվեցի, նա ասաց «իսկ գումարը չե՞ք ուզում տալ»: Էսպես ես դեռ հուսախափ չէի եղել:

գնահատական:

8
+
#63 Թմրամոլը 18 Apr 2013

Սիրում եմ մի տղայի ով թմրամոլ է: Բուժվել չի ցանկանում, իս եթե նրանից հեռանամ ինքս կմեռնեմ:

գնահատական:

8
+
#51 Մարինա 09 Apr 2013

Իմ անունը Մարինա է, հայրս է ինձ այդ անունը տվել՝ իր ռուս սիրուհու պատվին:

գնահատական:

8
+
#50 Երջանիկը 08 Apr 2013

Երևի ես միակ աղջիկն եմ այս աշխարհում, որ բաժանվելուս համար ավելի շատ եմ ուրախանում, քան ամուսնանալուց:

գնահատական:

8
+
#43 Ոգնեքքք շատ եմ խնդրում 02 Apr 2013

Ինդզ թվում է վոր ինդզ տխաներ են դուրս գալիս,17տարեկան եմ,չգիտեմ ինչ անեմ ես չեմ ուզում վոր ինդզ տխաները դուր գան ու ինդզ բոլորը մատնանշեն վորպես ետ զզվելի գոմիկներից վորեվե մեկին խնդրում եմ ոգնեք

գնահատական:

8
+
#32 Կորցրած սեր 23 Mar 2013

Հանդիպում էի մի աղջկա հետ, մի օր հասկացանք, որ իրար համար չենք մենք: 2 տարի չէինք տեսել իրար: Պատահաբար հանդիպեցինք տրանսպորտում, խոսեցինք, սրճարանում նստեցինք , ես նայում էի իր վրա ու ինքս ինձ մտածում, թե ինչքան հիմար էի, որ բաց եմ թողել նրան, որորվհետեվ նա այն աղջիկն է ում հետ ես կանցկացնեի ամբողջ կյանքս ու ուզում եմ, որ նա իմ երեխաների մայրը լինի: բայց գիտեմ, որ դա անհնար է որովհետեվ նա 3 ամիս առաջ ամուսնացել է ու հղի է:

գնահատական:

8
+
#19 Կորցված հեռախոս 17 Mar 2013

Երեկ երթուղայինում գտել եմ iphone 5: Եկա տուն, իսկ այդ հեռախոսի վրա արդեն շատ բաց թողնված զանգեր կային: Մտածեցի ինչ լինում է լինի, կոնտակտների մեջ գտա ՏՈՒՆ անվան տակի համարը ու զանգեցի, տիրոջը ասացի, որ հեռախոսն ինձ մոտ է, այնպես շնորհակալ էր, որ ես նույնիսկ ամաչեցի:

գնահատական:

8
+
#16 Որտեղ էիր 16 Mar 2013

Շատ երկար ժամանակ սիրում էի մի տղայի, մածում էի, որ նա անպատասխան չի թողնի զգացմունքներս… բայց ոչ, ոչևէ ուշադրության ես չարժանացա: Մի քանի տարի հետո, երբ ես արդեն ամուսնացած էի, ունեցել էի 2 երեխա, բոլորովին պատահական փողոցում հանդիպեցի նրան: Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց. - ես քեզ երկար ժամանակ է սիրում եմ, բայց տեսնելով, որ սերս անփոխադարձ է, ես լռում էի…

գնահատական:

8
+
#83 Չաղ մարդիկ 15 May 2013

Փոքր ժամանակ մտածում էի, որ բոլոր չաղ մարդիկ հարուստ են: Շատ փող հետևաբար շատ սնունդ:

գնահատական:

7
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 303

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 6

Պիտակներ