#35 Ամեն ինչ կրկնվում է 25 Mar 2013

Պատահական նկատել եմ, որ իմ սիրած տղան նորց սկսել է մտնել ծանոթությունների կայք, որտեղ և մենք ծանոթացել ենք: Մեկ տարի է ինչ միասին ենք ու հարաբերությունների սկսելուց հետո նա էլ չեր մտնում այդ կայքը: Շատ ցավոտ է, ես նրան սիրում եմ:

գնահատական:

25
+
#6 Խաղամոլը 13 Mar 2013

Ես 24 տարեկան եմ,մեկ տարի է ինչ ամուսնացած եմ:Իմ հետ ժամանակ անցկացնելու փոխարեն ամուսինս ամբողջ օրը Վառքրաֆտ է խաղում:Սեքս չկա, արժանի ուշադրություն ևս:Երեկ երբ նա գնաց զուգարան ես ջնջեցի նրա խաղի գործող անձին: Հիմա նստած եմ կոտրված քթով և ուռած շուրթով:

գնահատական:

25
+
#224 Անի 12 Jun 2017

Շատ եմ ամաչում, ամեն ինչում միշտ ուզեցել եմ ազատ լինեմ, ամեն ինչում, բայց ներվայնանում եմ, չի ստացվում ,ինչից կլինի․․․

գնահատական:

24
+
#221 Գեյ 12 Jun 2017

Ես գեյ եմ, առաջին անգամն է, որ գրում եմ դրա մասին ու ինչ-որ նյութ եմ տեղադրում այստեղ։ Ես 23 տարեկն եմ ու իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ինձ աղջիկներ հետաքրքրեն։ Ես շատ եմ տանջվել և մտածել ամաչել իմ ով լինելում, չեմ ընդունել ինձ ամեն անգամ ասել եմ կվերջանա, մի օր ես չեմ կարող գեյ լինել, բայց չէ, ես չեմ կարող դեմ գնալ իմ բնության դեմ, չեմ կարող փոխել ինձր, որովհետև էս ա իմ էությունը, ես սենց եմ ծվնել։ Առաջին անգամ տղամարդու հետ հանդիպել եմ 16 տարեկանում ու ինձ միշտ հետաքրքրեն են տարիքով տղամարդիկ ինձնից 20 կամ 15 տարի մեծ, երբեք չեմ ունեցել հարաբերոթւոյւն երիտասարդի հետ։ 16 տարեկանից հետո սկսեցի հանդիպել տղամարդկանց հետ, միևնույն ժամանակ աղջիկների հետ, որովհետև յուրաքանչյուր հանդիպումից հետո ես ասում էի՝ վերջ սա վերիջն անգամնա, բայց չէի կարողանում դիմադրել իմ ցանկություններին, և 2 տարի առաջ ես հանդիպեցի նրան, այն տղամարդուն, ով իմ կյանքը փոխեց , լցրեց իմ կյանքը, երջանկացրեց ինձ, նա ինձ փոխեց, իմ կյանքը լցրեց։ Ես նախկիոնւմ աբսուրդ էի համարում տղամարդու հետ երկարատև հարաբերությունները և մտածում էի՝ սեր չի կարող լինել տղամարդկանց միջև, բայց երկու ամիս անց մենք խոստովանեցինք իրար մեր սիրո մասին, և մենք ստեղծեցինք մի աշխարհ, մի հեքիաթ, որ երկուսիս կյանքւմ չի եղել․․․․Մեր մեջ շատ մեծ տարիքային տաբերություն կա, բայց դա մեզ մոտ չի զգացվում, մենք իրարից շատ տարբեր ենք, բայց մեզ իրար հետ ձանձրալի չի, մենք չենք կարողանում առանց իրար․․․․բայց որոշ ժամանակ անց ես սսկեցի դավաճանել, չգիտեմ խի, ես էլ չեմ կարողանում․․․դավաճանել եմ իրան մոտ 10 անգամ, 2 տարվա մեջ, չէի ուզւոմ, բայց չէի կարողանում դիմադրել էդ ցանկությունը ուրիշի հետ լինելու, ես իրան սիրում եմ իմ կյանքից շատ ինքը ինձ բավարարում եմ սեքսուալ և մնացած ամեն ինչով, բայց իմ մեջ կար ցանկություն, որը չէր անցնում ու ես չդիմադրելով տրվեցի էդ զգացմունքներին․․․․որոշ ժամանակ անց իրան պատմեցի դավաճանություններիս մեկի մասին․․․որովհետև իմացեր էի, որ ինքը ճանաչում ա էդ մարդկանցից մեկին, ում հետ ես իրան դավաճանել եմ ու ինքը ուզում էր, որ ես ամեն ինչ պատմեի, բաց ես լռեցի ու լռեցի ավելի բարդացրեց․․․ինքը ինձ ներեց և մենք էլի երջանիկ էինք այս անգամ ավելի երջանիկ ու մեր կապը ավելի հզոր էր, մի տարի անց նա իմանում է որոշ բաներ և ինձ հարցնում է՝ արդյոք ես իրեն դավաճանել եմ, թե չէ, ես հիմա չեմ ուզում մանրամասն գրեմ բայց ես իրեն պատմեցի ամեն ինչ, ինչ արել էի իրենից թաքուն, ամեն ինչ․․․․բայց մի բան կա, որ չի անցնում՝ վախ, ինքը ունի վախ, որ ես էլի իրան կդավաճանեմ, իսկ ես ունեմ իմ մեջ վախ, որ ինքը հիմա կսկսի ինձ դավաճանել, ուղղակի վրեժ լուծելու համար։ Ես չգիտեմ ինչ անեմ, ես զգում եմ, որ ինքը ինձ մի քանի հարցերում խաբելա, բայց ինքը պնդումա, որ ինքը ասելա ես չեմ հիշում, ու հիմա իմ մեջ էլ վախ կա, որ ինքը կարողա սկսի խաբել․․․ես հասկանում եմ, որ ինքը իրավունք ունի, ես արժանի եմ ժ, ինքը ինձ նվիրվել էր ու ես իրան խաբել եմ ու դավաճանել ստորի պես, բայց ես ուզում եմ իրա հետ լինեմ, ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց իրա, ուզում եմ սաղ կյանքս լինեմ իրա կողքին ու ամուսնանամ իրա հետ․․․․խնդրում եմ խորհուրդ տվեց ոնց անեմ որ և իմ, և իրա վախերը անցնեն

գնահատական:

24
+
#113 ես լեսբուհի եմ 08 Jan 2015

1 տարուց ավել կլինի` ինչ կրքոտ աղջիկներն իմ մեջ անհագ ցանկություն են առաջացնում: Ընկեր ունեմ, բայց ուզում եմ կողքս տենց մի հատ աղջիկ լինի: Բայց չկա ու ես վառվում եմ ցանկությունից: Չգիտեմ` ոնց գտնեմ տենց աղջիկ:

գնահատական:

24
+
#70 .. տառապանք .. սեր .. ատելություն .. 27 Apr 2013

5 տարի առաջ ամուսնացա , ամեն ինչ լավ էր մինչև ամուսնուս դավաճանությունը ,, 2 տարի առաջ գիշերը տուն չեկավ, զանգեցի մի աղջիկ վերցրեց ու ասաց որ իմ մոտա ու քնած է .. Այդ օրվանից աշխարհը դառձավ իմ համար մութ .. ու բաժանվեցի , ունեմ 2 երեխա. Հիմա ամուսինս միշտ ուզում է միանանք , իսկ ես չէ , բայց մտածում եմ երեխաններիս մասին ..

գնահատական:

24
+
#219 Ինձ մի բան է հետաքրքորւմ․․․ 12 Jun 2017

Ինձ մի բան է հետաքրքորւմ․․․ես ու ընկերս սեռական հարաբերություն ենք ունենում ցիկլի այն օրերին, երբ հղիանալու հնարարվորություն ցածր է, բայց կարող է այնպես պատահի, որ հղիանամ???

գնահատական:

23
+
#151 Չեմ կողմնորոշվում 28 Apr 2016

Ես չեմ կողմնորոշվում տղամարդու սիրել, թե կնոջ

գնահատական:

23
+
#121 Փիսիկ 15 Jan 2015

ես կատու եմ կամ երեխա: Խնամեք ինձ, սիրեք առա փոխադարձ պահաջների: ես ավելին կանեմ: Գրկեք ինձ, ես մենակ կատվիկ եմ կամ երեխա, ում պետք է տաքացնել ու խնամել, պետք է հետեւել ու անհանգստանալ: :(

գնահատական:

23
+
#39 Երազկոտ 27 Mar 2013

Այսօր մի շատ գեղեցիկ տղայի եմ հանդիպել, ես արդեն մեր հարսանիքն էի պատկերացնում, հետո, թե ինչպես ենք մեր երեխաներին դաստարակում և այլն: Բայց նա կողքով անցավ ու ինձ նույնիսկ չնկատեց:

գնահատական:

23
+
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Կայքում

հատատված է՝ 303

այսօր՝ 0

դիտարկման մեջ՝ 6

Պիտակներ